
21 просмотры
Ամբողջ աշխարհում կ ամպիլոբակտեր ը (Campylobacter) հանդիսանում է լուծային հիվանդությունների 4 հիմնական պատճառներից մեկը: Այս մանրէն համարվում է մարդկանց մոտ գաստրոէնտերիտների (աղեստամոքսային համակարգի բորբոքային հիվանդություններ) առավել տարածված պատճառ: Կամպիլոբակտերը մանրէների ցեղ է, որի ներկայացուցիչները բնակվում են մարդու և տաքարյուն կենդանիների հաստ աղիներում, հայտնաբերվում են հատկապես ընտանի կենդանիների՝ թռչունների, մանր և խոշոր եղջերավոր կենդանիների, խոզերի, ջայլամների, ինչպես նաև շների և կատուների մոտ: Կամպիլոբակտեր մի շարք տեսակներ՝ մոտ 15 տեսակ, մարդու մոտ առաջացնում են աղեսատամոքսային համակարգի տարբեր հիվանդություններ, այդ թվում՝ նաև լուծային: Առավել տարածված է Campylobacter jejuni տեսակը (կամպիլոբակտերիոզ հիվանդության դեպքերի մոտ 90%), ինչպես նաև Campylobacter coli և lari տեսակները: Մարդը կամպիլոբակտերներով հիմնականում վարակվում է կենդանական ծագման սննդամթերք, հատկապես թռչնամիս օգտագործելիս, երբ վերջինս պատշաճ ջերմային մշակման չի ենթարկվել, ինչպես նաև հում կամ վարակված կաթը խմելիս: Հիվանդության դեպքերի որոշակի մասը առաջանում է վարակված ջրի հետ շփվելիս: Հիվանդության գաղտնի շրջանը 2-5 օր է վարակվելուց հետո: Կամպիլոբակտերիոզ հիվանդության հիմնական ախտանշաններն են լուծը (հաճախ կղանքում արյան առկայությամբ), որովայնի շրջանում ցավը, ջերմության բարձրացումը, գլխացավը, սրտխառնոցը և փսխումը: Հիվանդության տևողությունը սովորաբար 3-ից 6 օր է: Կամպիլոբակտերիոզը հազվադեպ է մահվան ելքով ավարտվում, որպես կանոն՝ ավելի ծանր է ընթանում փոքր տարիքի երեխաների, ծերերի, ինչպես նաև ծանր քրոնիկական հիվանդություններ ունեցող մարդկանց մոտ (օրինակ՝ ՁԻԱՀ-ով հիվանդներ): Հիվանդությունը կարող է առաջացնել մի շարք բարդություններ՝ արյան վարակ (մանրէների առկայություն արյան մեջ), լյարդի և փայծաղի բորբոում, երբ վարակը ներթափանցում է համապատասխան օրգաններ: Կամպիլոբակտերիոզի ժամանակ հատուկ բուժում չի նշանակվում, հիմնականում տարվում է պայքար ջրազրկման: հակաբակտերիալ միջոցներ նշանակվում է հիվանդության ծանր ընթացքի դեպքում և մանրէակրությունը կանխելու նպատակով: Ինչպես խուսափել կամպիլոբակտերիոզով վարակվելուց Õ•Õ£Õ¿Õ¡Õ£Õ¸Ö€Õ®Õ¥Õ¬ Õ´Õ«Õ¡ÕµÕ¶ Õ½Õ¿Õ¸Ö'Õ£Õ¾Õ¡Õ® Õ½Õ¶Õ¶Õ¤Õ¡Õ´Õ©Õ¥Ö€Ö", Õ¹Õ£Õ¶Õ¥Õ¬ Õ¯Õ¡Õ½Õ¯Õ¡Õ®Õ¥Õ¬Õ« Õ¿Õ¥Õ²Õ¥Ö€Õ¸Ö'Õ´ Õ¾Õ¡Õ³Õ¡Õ¼Õ¾Õ¸Õ² Õ´Õ©Õ¥Ö€Ö"Õ¶Õ¥Ö€, Õ°Õ¡Õ¿Õ¯Õ¡ÕºÕ¥Õ½ Õ´Õ«Õ½, Õ¯Õ¡Õ©Õ¶Õ¡Õ´Õ©Õ¥Ö€Ö" Ö‡ Õ±Õ¸Ö' Õ•Õ£Õ¿Õ¡Õ£Õ¸Ö€Õ®Õ¥Õ¬ Õ´Õ«Õ¡ÕµÕ¶ ÕºÕ¡Õ¿Õ·Õ¡Õ³ Õ»Õ¥Ö€Õ´Õ¡ÕµÕ«Õ¶ Õ´Õ·Õ¡Õ¯Õ¾Õ¡Õ® Õ´Õ½Õ¡Õ´Õ©Õ¥Ö€Ö", Õ«Õ¶Õ¹ÕºÕ¥Õ½ Õ¶Õ¡Ö‡ Õ¯Õ¡Õ©: Սառնարանում հում սննդամթերքը առանձնացնել եփածից Խմել միայն մաքուր և ախտահանված ջուր, կասկածի դեպքում օգտագործել եռացնելուց հետո Մի լողացեք կասկածելի ջրամբարներում, Մշտապես լվացեք ձեռքերը հատկապես ուտելուց առաջ, զուգարանից, ինչպես նաև հասարակական տրանսպորտից օգտվելուց հետո Եթե այնուամենայնիվ վարակվել եք և կան հիվանդության ախտանշաններ, ապա մի զբաղվեք ինքնաբուժմամբ, անտեղի մի օգտագործեք հակաբիոտիկներ, որոնք կարող են հանգեցնել ինչպես հիվանդության քրոնիկական այնպես էլ դեղակայուն ձևերի զարգացմանը: