
18 просмотры
Շենգենյան վիզան տրամադրվում է Շենգենյան համաձայնագրի 28 երկրներ կարճաժամկետ այցերի (առավելագույնը 90 օր կես տարվա ընթացքում) համար՝ առանց աշխատանքային գործունեություն ծավալելու հնարավորության: Ներկայումս Շենգենյան տարածքի երկրներն են` Ավստրիան, Բելգիան, Գերմանիան, Դանիան, Էստոնիան, Իսլանդիան, Իսպանիան, Իտալիան, Լատվիան, Լեհաստանը, Լիխտենշտայնը, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Հունաստանը, Հունգարիան, Մալթան, Նիդեռլանդները, Նորվեգիան, Շվեդիան, Շվեյցարիան, Չեխիան, Պորտուգալիան, Սլովակիան, Սլովենիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Խորվաթիան։ Մուտքի արտոնագրի համար սովորաբար անհրաժեշտ է դիմել այն երկրի հյուպատոսարանում, ուր նախատեսում եք գնալ: Եթե նախատեսում եք այցելել մի քանի շենգենյան երկիր, ապա պետք է դիմեք այն երկրի հյուպատոսություն որտեղ ամենաերկարն եք մնալու: ÔµÕ©Õ¥ Õ·Ö€Õ»Õ¡Õ£Õ¡ÕµÕ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Õ¥Ö" Õ¶Õ¡ÕÕ¡Õ¿Õ¥Õ½Õ¸Ö'Õ´ Õ´Õ« Ö"Õ¡Õ¶Õ« Õ‡Õ¥Õ¶Õ£Õ¥Õ¶ÕµÕ¡Õ¶ Õ¥Ö€Õ¯Ö€Õ¶Õ¥Ö€, Õ¸Ö€Õ¿Õ¥Õ² ÕµÕ¸Ö'Ö€Õ¡Ö"Õ¡Õ¶Õ¹ÕµÕ¸Ö'Ö€ Õ¥Ö€Õ¯Ö€Õ¸Ö'Õ´ Õ´Õ¶Õ¡Õ¬Õ¸Ö' Õ¥Ö" Õ¶Õ¸Ö'ÕµÕ¶Ö"Õ¡Õ¶ ÕªÕ¡Õ´Õ¡Õ¶Õ¡Õ¯, Õ¡ÕºÕ¡ ÕºÕ¥Õ¿Ö" Õ§ Õ¤Õ«Õ´Õ¥Õ¬ Õ¡ÕµÕ¶ Õ¥Ö€Õ¯Ö€Õ« Õ°ÕµÕ¸Ö'ÕºÕ¡Õ¿Õ¸Õ½Õ¡Ö€Õ¡Õ¶, Õ¸Ö'Ö€ Õ¡Õ¼Õ¡Õ»Õ«Õ¶Õ¶ Õ¥Ö" Õ´Õ¸Ö'Õ¿Ö" Õ£Õ¸Ö€Õ®Õ¥Õ¬Õ¸Ö': Որպես կանոն, պետք է դիմել Ձեր բնակավայրի տարածքի համար պատասխանատու հյուպատոսարան, չնայած այլ հյուպատոսարաններ նույնպես կարող են ընդունել Ձեր դիմումը, եթե հիմնավորում տրամադրեք դրա համար: Եթե երկիրը, ուր ցանկանում եք այցելել, դիվանագիտական ներկայացուցչություն չունի Ձեր երկրում, խնդրում ենք ստուգել՝ արդյոք այն ներկայացված է մեկ այլ Շենգեն պետության կողմից: Ուր դիմելու ցանկին կարող եք ծանոթանալ վիզա տեղեկատվություն էջում: Մուտքի արտոնագրի համար հյուպատոսության կողմից գանձվող գումարը կազմում է 35 եվրո: ( Հայաստանի և ԵՄ-ի ստորագրած մուտքի արտոնագրերի տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագիրը ) Եվրամիության և ՀՀ միջև կնքված վիզայի դյուրացման համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո բազմաթիվ դիմողներ լիովին ազատվում են վիզայի վճարներից։ Դիմողների այդ խմբերը հետևյալներն են՝ 12 տարեկանը չլրացած երեխաներ Եվրամիությունում օրինական հիմքով բնակվող անձանց և ԵՄ-ի երկրների քաղաքացիների մերձավոր ազգականներ (կին/ամուսին, երեխա, ծնող, պապիկ, տատիկ, թոռնիկ) Ô¹Õ¸Õ·Õ¡Õ¯Õ¡Õ¼Õ¸Ö'Õ¶Õ¥Ö€ Միջազգային սպորտային մրցաշարերի մասնակիցներ և ուղեկցող անձնակազմ (մարզիչներ, բժիշկներ․․․) Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և անձինք, ովքեր արտերկրում գործող հայկական ՀԿ-ների հրավերներով մեկնում են մասնակցելու կրթական միջոցառումների, սեմինարների կամ կոնֆերանսների Գիտության, կրթության, արվեստի և մշակույթի բնագավառներում գործունեություն ծավալողներ և փոխանակման ծրագրերի մասնակիցներ Հաշմանդամներ և ուղեկցող անձինք Լրագրողներ և ուղեկցող տեխ․անձնակազմ ÕºÕ¡Õ·Õ¿Õ¸Õ¶Õ¡Õ¯Õ¡Õ¶ ÕºÕ¡Õ¿Õ¾Õ«Ö€Õ¡Õ¯Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¡Õ¶Õ¤Õ¡Õ´Õ¶Õ¥Ö€ Ö‡ Õ°Õ¡ÕµÕ¯Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ½Õ¡Õ°Õ´Õ¡Õ¶Õ¡Õ¤Ö€Õ¡Õ¯Õ¡Õ¶ Ö‡ Õ¾Õ³Õ¼Õ¡Õ¢Õ¥Õ¯ Õ¤Õ¡Õ¿Õ¡Ö€Õ¡Õ¶Õ¶Õ¥Ö€Õ« Õ¤Õ¡Õ¿Õ¡Õ¾Õ¸Ö€Õ¶Õ¥Ö€ Դիմողների խմբերի մասին որոնք ազատվում են վիզայի վճարից կարող եք ստանալ մանրամասն տեղեկատվություն համապատասխան երկրի հյուպատոսությունից: Անդամ պետությունները երբեմն համագործակցում են արտաքին ծառայություններ մատուցողների հետ /այսպես կոչված մուտքի արտոնագրի կենտրոնների հետ/, որոնք ընդունում են մուտքի արտոնագրի դիմումներ և օժանդակող փաստաթղթեր: Արտաքին ծառայություններ ապահովողի /մուտքի արտոնագրի կենտրոն/ միջոցով մուտքի արտոնագրի համար դիմելիս Ձեզանից կգանձվի մինչև 30 եվրո լրացուցիչ ծառայության վճար: Հիշե՛ք, որ Դուք միշտ իրավունք ունեք ընտրել առանց հավելավճարի ուղիղ հյուպատոսարան դիմելու և մուտքի արտոնագրի կենտրոնի ծառայություններից օգտվելու միջև: Դժբախտաբար, մուտքի արտոնագիրը չի երաշխավորում Ձեր մուտքը դեպի Շենգենյան տարածք: Մուտքը կարող է մերժվել սահմանին, եթե Դուք չեք կարողանում բացատրել Ձեր այցի նպատակը կամ ցույց տալ, որ ունեք բավարար գումար Ձեր այցի ծախսերը հոգալու համար: Հիշե՛ք Ձեզ հետ վերցնել ոչ միայն մուտքի արտոնագրով Ձեր անձնագիրը, այլ նաև բոլոր օժանդակող փաստաթղթերը /կամ դրանց օրինակները/: Շենգենյան Մուտքի արտոնագիրը Ձեզ թույլ է տալիս ամեն 6 ամիսը մեկ անգամ 90 օր ժամկետով գտնվել շենգենյան տարածքում: Բազմակի մուտքի վիզայի դեպքում կարող եք օգտվել բազմակի մուտքով շենգենյան արտոնագրի օրերի հաշվիչից ՝ շենգենյան տարածքում մնալու օրերը ճիշտ հաշվարկելու համար: Ընթացակարգը տևում է 10 օրացուցային օր: Կարող է երկարաձգվել մինչև 30 օրացուցային օր կամ կրճատվել մինչև 2 աշխատանքային օր առանձին դեպքերում: Խնդրում ենք հիշել, որ մուտքի արտոնագրի վրա նշված ամսաթվերը Ձեզ իրավունք չեն տալիս այդ ողջ ընթացքում գտնվել Շենգեն գոտում: Պետք է ստուգել «մնալու տևողությունը», որը ցույց է տալիս օրերի քանակը, որի ընթացքում Դուք իրավունք ունեք վավերականության ժամկետում մնալ Շենգեն գոտում: Մինչև 6 ամիս վավերականության ժամկետ ունեցող մուտքի արտոնագրերը տեղեկություն են տրամադրում արտոնագրով թույլատրվող օրերի ողջ քանակի վերաբերյալ: Բազմակի մուտքի արտոնագրերի դեպքում Ձեզ թույլ է տրվում մնալ Շենգեն գոտում մինչև 90 օր յուրաքանչյուր 180 օր ժամանակահատվածի ընթացքում: Ô»Ö€Õ¡Õ¾Õ¡Õ¢Õ¡Õ¶.net