
25 просмотры
Ինչպես է կազմակերպվում ժամանակավոր ներմուծված թեթև մարդատար ավտոմեքենաների մաքսազերծման պետական աջակցության ծրագիրը ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար Հայաստան ժամանակավոր ներմուծված` ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքին դասվող թեթև մարդատար տրանսպորտային միջոցների մաքսազերծման համար պետական աջակցության ծրագրից օգտվող քաղաքացիները պետք է վճարեն միայն իրենց հասանելիք մաքսատուրքի չափը։ Պետության կողմից մասնակի փոխհատուցումն իրականացվում է միանգամից։ Այսինքն, մինչև 5 տարի թողարկման տարեթիվ ունեցող ավտոմեքենաների մասով շահառուն վճարում է մաքսազերծման գումարի միայն 60%-ը, իսկ 5 տարուց ավելի թողարկման տարեթիվ ունեցող ավտոմեքենաների մասով շահառուն վճարում է միայն 30%-ը։ Ինչպես է ձևավորվում ավտոմեքենայի մաքսազերծման գումարի չափը Ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող թեթև մարդատար ավտոմեքենաների մաքսային ձևակերպումների ժամանակ կատարվում է միագումար մաքսային վճար (անկախ ավտոմեքենայի տարիքից) և բնապահպանական հարկ (եթե ավտոմեքենայի տարիքը մեծ է 5-ից): Միագումար մաքսային վճարի չափը մինչև 3 տարեկան ավտոմեքենաների համար կախված է ավտոմեքենայի արժեքից և շարժիչի ծավալից, իսկ 3 տարեկանից բարձր ավտոմեքենաների դեպքում՝ բացառապես շարժիչի ծավալից։ Բնապահպանական հարկի չափը կախված է ավտոմեքենայի տարիքից և արժեքից։ Ինչպես է հաշվարկվում միագումար մաքսային վճարի չափը Մինչև 3 տարեկան ավտոմեքենաների մաքսազերծման դեպքում միագումար մաքսային վճարը հաշվարկվում է հետևյալ կերպ․ եթե ավտոմեքենայի արժեքը կազմում է մինչև 8500 եվրո, ապա միագումար մաքսային վճարի չափը կազմում է ավտոմեքենայի արժեքի 54%-ը, բայց ոչ պակաս շարժիչի փաստացի ծավալ (խոր․ սմ) x 2.5 եվրո, եթե ավտոմեքենայի արժեքը կազմում է 8501-16 700 եվրո, ապա միագումար մաքսային վճարի չափը կազմում է ավտոմեքենայի արժեքի 48%-ը, բայց ոչ պակաս շարժիչի փաստացի ծավալ (խոր․ սմ) x 3.5 եվրո, եթե ավտոմեքենայի արժեքը կազմում է 16 701-42 300 եվրո, ապա միագումար մաքսային վճարի չափը կազմում է ավտոմեքենայի արժեքի 48%-ը, բայց ոչ պակաս շարժիչի փաստացի ծավալ (խոր․ սմ) x 5.5 եվրո, եթե ավտոմեքենայի արժեքը կազմում է 42 301-84 500 եվրո, ապա միագումար մաքսային վճարի չափը կազմում է ավտոմեքենայի արժեքի 48%-ը, բայց ոչ պակաս շարժիչի փաստացի ծավալ (խոր․ սմ) x 7.5 եվրո, եթե ավտոմեքենայի արժեքը կազմում է 84 501-169 000 եվրո, ապա միագումար մաքսային վճարի չափը կազմում է ավտոմեքենայի արժեքի 48%-ը, բայց ոչ պակաս շարժիչի փաստացի ծավալ (խոր․ սմ) x 15 եվրո, եթե ավտոմեքենայի արժեքը կազմում է 169 001 և ավելի եվրո, ապա միագումար մաքսային վճարի չափը կազմում է ավտոմեքենայի արժեքի 48%-ը, բայց ոչ պակաս շարժիչի փաստացի ծավալ (խոր․ սմ) x 20 եվրո։ Օրինակ, եթե ավտոմեքենան երկու տարեկան է, շարժիչի ծավալը՝ 3000 խոր․ սմ, արժեքը 30 000 եվրո, ապա միագումար վճարի չափը կհաշվարկվի հետևյալ կերպ․ հաշվարկվում է արժեքի 48%-ը, այսինքն՝ 30 000x48%=14 400, ապա հաշվարկվում է ըստ շարժիչի ծավալի, այսինքն՝ 3000x5.5=16 500, և վերցվում է այդ գումարներից առավելագույնը, այսինքն՝ վճարման ենթական միագումար մաքսային վճարի չափը կազմում է 16 500 եվրո, քանի որ շարժիչի ծավալով հաշվարկն ավելի մեծ էր, քան արժեքի 48%-ը։ 3 տարեկանից բարձր մինչև 5 տարեկան ավտոմեքենաների մաքսազերծման դեպքում միագումար մաքսային վճարը հաշվարկվում է հետևյալ կերպ․ եթե ավտոմեքենայի շարժիչի ծավալը մինչև 1000 խոր․սմ է, ապա միագումար մաքսային վճարի չափը կազմում է ավտոմեքենայի շարժիչի փաստացի ծավալ x 1.5 եվրո, եթե ավտոմեքենայի շարժիչի ծավալը 1001-1500 խոր․սմ է, ապա միագումար մաքսային վճարի չափը կազմում է ավտոմեքենայի շարժիչի փաստացի ծավալ x 1.7 եվրո, եթե ավտոմեքենայի շարժիչի ծավալը 1501-1800 խոր․սմ է, ապա միագումար մաքսային վճարի չափը կազմում է ավտոմեքենայի շարժիչի փաստացի ծավալ x 2.5 եվրո, եթե ավտոմեքենայի շարժիչի ծավալը 1801-2300 խոր․սմ է, ապա միագումար մաքսային վճարի չափը կազմում է ավտոմեքենայի շարժիչի փաստացի ծավալ x 2.7 եվրո, եթե ավտոմեքենայի շարժիչի ծավալը 2301-3000 խոր․սմ է, ապա միագումար մաքսային վճարի չափը կազմում է ավտոմեքենայի շարժիչի փաստացի ծավալ x 3 եվրո, եթե ավտոմեքենայի շարժիչի ծավալը 3001 և ավելի խոր․սմ է, ապա միագումար մաքսային վճարի չափը կազմում է ավտոմեքենայի շարժիչի փաստացի ծավալ x 3.6 եվրո։ Օրինակ, եթե ավտոմեքենան 4 տարեկան է, շարժիչի ծավալը՝ 3000 խոր․սմ, արժեքը 80 000 եվրո, ապա միագումար մաքսային վճարի չափը կկազմի 9000 եվրո (3000x3), այսինքն՝ ավտոմեքենայի արժեքը որևէ դեր չունի հաշվարկում։ 5 տարեկանից բարձր ավտոմեքենաների մաքսազերծման դեպքում միագումար մաքսային վճարը հաշվարկվում է հետևյալ կերպ․ եթե ավտոմեքենայի շարժիչի ծավալը մինչև 1000 խոր․սմ է, ապա միագումար մաքսային վճարի չափը կազմում է ավտոմեքենայի շարժիչի փաստացի ծավալ x 3 եվրո, եթե ավտոմեքենայի շարժիչի ծավալը 1001-1500 խոր․սմ է, ապա միագումար մաքսային վճարի չափը կազմում է ավտոմեքենայի շարժիչի փաստացի ծավալ x 3.2 եվրո, եթե ավտոմեքենայի շարժիչի ծավալը 1501-1800 խոր․սմ է, ապա միագումար մաքսային վճարի չափը կազմում է ավտոմեքենայի շարժիչի փաստացի ծավալ x 3.5 եվրո, եթե ավտոմեքենայի շարժիչի ծավալը 1801-2300 խոր․սմ է, ապա միագումար մաքսային վճարի չափը կազմում է ավտոմեքենայի շարժիչի փաստացի ծավալ x 4.8 եվրո, եթե ավտոմեքենայի շարժիչի ծավալը 2301-3000 խոր․սմ է, ապա միագումար մաքսային վճարի չափը կազմում է ավտոմեքենայի շարժիչի փաստացի ծավալ x 5 եվրո, եթե ավտոմեքենայի շարժիչի ծավալը 3001 և ավելի խոր․սմ է, ապա միագումար մաքսային վճարի չափը կազմում է ավտոմեքենայի շարժիչի փաստացի ծավալ x 5.7 եվրո։ Օրինակ, եթե ավտոմեքենան 7 տարեկան է, շարժիչի ծավալը՝ 3000 խոր․սմ, արժեքը 40 000 եվրո, ապա միագումար մաքսային վճարի չափը կկազմի 15 000 եվրո (3000x5), այսինքն՝ ավտոմեքենայի արժեքը որևէ դեր չունի հաշվարկում։ Ի գիտություն Մաքսային ձևակերպման պահին եվրոն վերահաշվարկվում է դրամով։ Ինչպես է հաշվարկվում բնապահպանական հարկը Ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող թեթև մարդատար ավտոմեքենաների մաքսային ձևակերպումների ժամանակ բնապահպանական հարկի չափը հաշվարկվում է հետևյալ կերպ․ մինչև 5 տարեկան ավտոմեքենայի դեպքում՝ բնապահպանական հարկ չի հաշվարկվում, 6-ից 10 տարեկան ավտոմեքենայի դեպքում՝ ավտոմեքենայի արժեք x 2% 11-ից 15 տարեկան ավտոմեքենայի դեպքում՝ ավտոմեքենայի արժեք x 10% 16 և ավելի տարեկան ավտոմեքենայի դեպքում՝ ավտոմեքենայի արժեք x 20% Օրինակ, եթե ավտոմեքենան 12 տարեկան է, արժեքը կազմում է 2 մլն դրամ, ապա բնապահպանական հարկի գումարը կկազմի 200 հազար դրամ (2 մլն դրամ x 10%): Ինչպես է որոշվում ավտոմեքենայի տարիքը Միագումար մաքսային վճարի հաշվարկման համար ավտոմեքենայի տարիքը հաշվարկվում է ավտոմեքենայի արտադրման ամսաթվից (օր, ամիս, տարի) մինչև մաքսային ձևակերպման ամսաթիվը (օր, ամիս, տարի) ընկած ժամանակահատվածով, իսկ բնապահպանական հարկի հաշվարկման համար` ավտոմեքենայի արտադրման տարեթվից մինչև մաքսային ձևակերպման տարին ընկած ժամանակահատվածով։ Ընդ որում, ավտոմեքենայի արտադրման ամսաթիվը որոշվում է տեխնիկական անձնագրի և (կամ) ավտոմեքենայի թափքի, ամրաշրջանակի նույնականացման պիտակների, ցուցանակների վրա կատարված նշումների հիման վրա։ Նշված տեղեկատվության բացակայության դեպքում՝ արտադրման տարեթիվը կարող է որոշվել նաև այլ աղբյուրներով, օրինակ՝ արտադրողի ներկայացուցչի եզրակացություն, առևտրաարդյունաբերական պալատի եզրակացություն, մաքսային փորձագետի եզրակացություն, ինչպես նաև այլ տեղեկատվական աղբյուրներ։ Õ"Õ«Õ¡Õ£Õ¸Ö'Õ´Õ¡Ö€ Õ´Õ¡Ö"Õ½Õ¡ÕµÕ«Õ¶ Õ¾Õ³Õ¡Ö€Õ« Õ°Õ¡Õ·Õ¾Õ¡Ö€Õ¯Õ´Õ¡Õ¶ ÕªÕ¡Õ´Õ¡Õ¶Õ¡Õ¯, Õ¥Õ©Õ¥ Õ¾Õ¥Ö€Õ¨ Õ¶Õ·Õ¾Õ¡Õ® Õ¿Õ¾ÕµÕ¡Õ¬Õ¶Õ¥Ö€Õ¸Õ¾ Õ¸Ö€Õ¸Õ·Õ¾Õ¥Õ¬ Õ§ Õ´Õ«Õ¡ÕµÕ¶ Õ¡Ö€Õ¿Õ¡Õ¤Ö€Õ´Õ¡Õ¶ Õ¿Õ¡Ö€Õ«Õ¶, Ö‡ Õ°Õ¡ÕµÕ¿Õ¶Õ« Õ¹Õ§ Õ¡Õ´Õ«Õ½Õ¶ Õ¸Ö' Ö…Ö€Õ¨, Õ¡ÕºÕ¡ Õ¡Ö€Õ¿Õ¡Õ¤Ö€Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¡Õ´Õ½Õ¡Õ©Õ«Õ¾ Õ§ Õ°Õ¡Õ´Õ¡Ö€Õ¾Õ¸Ö'Õ´ Õ¸Ö€Õ¸Õ·Õ¾Õ¡Õ® Õ¿Õ¡Ö€Õ¾Õ¡ Õ°Õ¸Ö'Õ¬Õ«Õ½Õ« 1-Õ¨Ö‰ Ô»Õ½Õ¯, Õ¥Õ©Õ¥ Õ¸Ö€Õ¸Õ·Õ¾Õ¥Õ¬ Õ§ Õ¡Ö€Õ¿Õ¡Õ¤Ö€Õ´Õ¡Õ¶ Õ¿Õ¡Ö€Õ«Õ¶, Õ¡Õ´Õ«Õ½Õ¨ Ö‡ Õ°Õ¡ÕµÕ¿Õ¶Õ« Õ¹Õ§ Ö…Ö€Õ¨, Õ¡ÕºÕ¡ Õ¡Ö€Õ¿Õ¡Õ¤Ö€Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¡Õ´Õ½Õ¡Õ©Õ«Õ¾ Õ§ Õ°Õ¡Õ´Õ¡Ö€Õ¾Õ¸Ö'Õ´ Õ¸Ö€Õ¸Õ·Õ¾Õ¡Õ® Õ¿Õ¡Ö€Õ¾Õ¡ Ö‡ Õ¡Õ´Õ½Õ¾Õ¡ 15-Õ¨Ö‰