Суббота, 27 апреля, 2024
ՀայտարարություններНовости

Գաբին կրկին մեր օգնության կարիքն ունի: Մենք հավատում ենք, որ միասին հերթական հրաշքն ենք իրագործելու։Արմեն Մարտիրոսյան

Տարածելն անչափ կարևոր է❗

Գաբին կրկին մեր օգնության կարիքն ունի: Մենք հավատում ենք, որ միասին հերթական հրաշքն ենք իրագործելու: 😊

Սիրելի բարեկամներ, նկարում պատկերված հրաշք աղջնակին՝ 4-ամյա Գաբիին, վստահ եմ՝ բոլորդ եք ճանաչում։ Նրա մոտ 2023 թ. բժիշկները հայտնաբերել էին բարձր ռիսկի նեյրոբլաստոմա, որի արդյունքում ախտահարվել էին երեխայի ոսկրածուծը և ոսկորները: Երեխան Հայաստանում ստացել էր քիմիոթերապիայի 4 կուրս, այնուհետ՝ հազարավոր մարդկանց օգնությամբ մեկնել Բարսելոնա շատ բարդ վիրահատության: Վերջինս բարեհաջող իրականացվել է, և երեխան ներկայումս իրեն լավ է զգում: Շնորհակալ ենք բոլորիդ մեծ աջակցության համար: 🥰

Գաբիի լիարժեք ապաքինման համար անհրաժեշտ է իրականացնել ճառագայթային բուժում և իմունոթերապիա, որի ընդհանուր արժեքը կազմում է 499.000 եվրո: Այս փուլում բուժման համար անհրաժեշտ է նվազագույնը 220.000 եվրո՝ շուրջ 97.000.000 դրամ, որից 12.000.000 մլն դրամը փոխանցվելու է երեխայի ծնողների կողմից: Երեխայի բուժման համար մեզ անհրաժեշտ է հավաքել ևս 85.000.000 դրամ: Գումարի մնացած մասը ներգրավելու համար բանակցում ենք Կատալոնիայի առողջապահության նախարարության և իսպանական ֆոնդերի հետ:

☺ Գաբին շատ խիզախ ու ժպտերես աղջնակ է։ Բարսելոնայում իրականցված ծանր վիրահատությունից հետո նա էլ ավելի մեծ հավատով է սպասում իր լիարժեք ապաքինմանը:

Սիրելի ընկերներ, բուժման համար անհրաժեշտ գումարը շատ մեծ է, սակայն վստահ ենք, որ բոլորիդ օգնությամբ հաջողելու ենք, միասին պետք է անենք անհնարինը, որ Գաբին ապրի: Ձեր յուրաքանչյուրի՝ անգամ փոքրիկ ներդրումը կարող է փրկել երեխայի կյանքը։

Բժշկական ու ֆինանսական բոլոր փաստաթղթերին կարող եք ծանոթանալ այստեղ՝ http://bit.ly/47eLWIU

✅Փոխանցումներ կարող եք կատարել reArmenia-ի միջոցով՝ https://rb.gy/ltouff

Ինչպես նաև հետևյալ կերպ.

✅ArCa — 4083090010040213 (հիմնադրամի բիզնես քարտն է, ստացող՝ M. Armen)

​​

✅IDram — 650616815 (ստացող՝ Է. Իսկանդարյան, երեխայի հայրիկն է)

✅Sberbank — 5469 4000 4008 5446 (ստացող՝ АРУТЮН БОРИСОВИЧ, ընտանիքի բարեկամն է)

✅Bizum +34 613 312060 ստացող՝ Է. Իսկանդարյան, երեխայի հայրիկն է)

✅Բանկային փոխանցումների միջոցով, Ամերիաբանկ, ստացող՝ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ (նպատակ դաշտում անպայման նշել՝ «Նվիրաբերություն Գաբրիելլա Իսկանդարյանի բուժման նպատակով»)

AMD — 1570070033850100

USD — 1570070033850101

EUR — 1570070033850146

RUB — 1570070033850158

Добавить комментарий

x Close

Like Us On Facebook