
7 просмотры
Բաժանմունքում կատարվում են տարածաշրջանում տեսակով եզակի՝ կոպերի, արցունքատար ուղիների և ակնակապճի պաթոլոգիաներով հիվանդների վիրահատում և բուժում: Աչքի պլաստիկ վիրաբուժության ծառայությունը ղեկավարում է աչքի պլաստիկ վիրաբույժ Բ . Գ . Թ . Արմինե Ղարաքեշիշյանը : Նա վերապատրաստվել է աչքի պլաստիկ վիրաբուժություն մասնագիտությամբ ԱՄՆ-ի Ռոչեսթեր համալսարանում և Հնդկաստանի ԼՎ Պռասադ Աչքի Ինստիտում 2003-2004 թին: Աչքի պլաստիկ վիրաբուժության ծառայությունում հատուկ մասնագիտացված պլաստիկ վիրաբույժի կողմից իրականացվում են հետևյալ վիրահատությունները. Դակրիոցիստոռինոստոմիա սիլիկոնային ինտուբացիայով 2. Արցունքային ուղիների պլաստիկա 3. Ô²Õ¬Õ¥Ö†Õ¡Ö€Õ¸ÕºÕ¬Õ¡Õ½Õ¿Õ«Õ¯Õ¡ 4. ÕŠÕ¿Õ¸Õ¦Õ« Õ¸Ö'Õ²Õ²Õ¸Ö'Õ´ 5. Ô¾Õ¡Õ¶Ö€ Õ¡Õ½Õ¿Õ«Õ³Õ¡Õ¶Õ« ÕºÕ¿Õ¸Õ¦Õ« Õ¸Ö'Õ²Õ²Õ¸Ö'Õ´ Õ½Õ«Õ¬Õ«Õ¯Õ¸Õ¶Õ¡ÕµÕ«Õ¶ Õ¬Õ¡Ö€Õ¥Ö€Õ¸Õ¾ 6. Կոպերի ուռուցքի հեռացում կոպերի ռեկոնստրուկցիայով 7. Ô±Õ¯Õ¶Õ¡Õ¯Õ¡ÕºÕ«Õ³Õ« ÕºÕ¬Õ¡Õ½Õ¿Õ«Õ¯Õ¡ 8. Էնուկլեացիա պլաստիկայով 9. Ô¼Õ¡Õ£Õ¸Ö†Õ©Õ¡Õ¬Õ´Õ« ÕºÕ¬Õ¡Õ½Õ¿Õ«Õ¯Õ¡ Õ¸Õ½Õ¯ÕµÕ¡ Õ«Õ´ÕºÕ¬Õ¡Õ¶Õ¿Õ¸Õ¾ 10. Ô·Õ¯Õ¿Ö€Õ¸ÕºÕ«Õ¸Õ¶Õ« Ö‡ Õ§Õ¶Õ¿Ö€Õ¸ÕºÕ«Õ¸Õ¶Õ« ÕºÕ¬Õ¡Õ½Õ¿Õ«Õ¯Õ¡: Խրոնիկ արցունքահոսությունը հանդիսանում է խիստ տարածված պաթոլոգիա, որի հիմնական պատճառը հանդիսանում է արցունքաքթային կանալի բլոկադան: Աչքի պլաստիկ վիրաբուժության ծառայությունը հանդիսանում է միակը Հայաստանում, որտեղ արցունքահոսության կապակցությամբ իրականացվում է դակրիոցիստոռինոստոմիա սիլիկոնային ինտուբացիայով: Այս վիրահատության շնորհիվ բուժում են ստանում և՛ բնածին, և՛ ձեռքբերովի, և՛ հետտրավմատիկ խրոնիկ դակրիոցիստիտով տառապող հիվանդները: Պտոզը հանդիսանում է վերին կոպի կախվածությունը, որը հանդիսանում է և կոսմետիկ դեֆեկտ և կարող է բերել աչքի տեսողական ֆունկցիաների խիստ սահմանափակման: Հատկապես ծանր աստիճանի պտոզը նախկինում հանդիսանում էր անբուժելի պաթոլոգիա: Ներկայումս Ս . Վ . Մալայանի անվան Աչքի կենտրոնի պլաստիկ վիրաբուժության ծառայությունը տարածաշրջանում հանդիսանում է միակը , որտեղ իրականացվում է ծանր աստիճանի պտոզի ուղղում աշխարհում լավագույնը հանդիսացող սիլիկոնային լարերի միջոցով : Կոպերի ուռուցքները հանդիսանում են բավականին տարածում ունեցող պաթոլոգիա: Հաճախ ուռուցքի հեռացումից հետո մնում է կոպեզրի 50%-ից մեծ դեֆեկտ: Երբեմն անհրաժեշտ է լինում հեռացնել ամբողջ կոպը: Պլաստիկ վիրաբուժության ծառայության կողմից իրականացվում են կոպերի վերականգնողական վիրահատություններ , որոնց միջոցով վերականգնվում է կոպի և անատոմիան և ֆունկցիան : Դիմային ներվի պարիեզից հետո առաջանում է լագոֆթալմ , որը բնորոշվում է վերին կոպի փակվելու ֆունկցիայի բացակայությամբ: Լագոֆթալմը հանդիսանում է և՛ կոսմետիկ դեֆեկտ, և՛ խիստ վտանգավոր վիճակ ակնագնդի համար: Լագոֆթալմը անգամ կարող է բերել ակնագնդի կորստի: Տարածաշրջանում Ս.Վ. Մալայանի անվան Աչքի կենտրոնը հանդիսանում է միակը , որտեղ իրականացվում են աչքի պլաստիկ վիրահատություններ լագոֆթալմի վերացման համար ոսկյա ծանրոցի իմպլանտացիայով :