
23 просмотры
Հիդրոցեֆալիան ուղեղ-ողնուղեղային հեղուկի (լիկվորի) հոսքի խանգարման հետևանքով գլխուղեղի փորոքներում հեղուկի կուտակումն է: Ուղեղ-ողնուղեղային հեղուկը թափանցիկ հեղուկ է, որը պաշտպանում է ուղեղային նուրբ կառույցները: Այն մեծ դեր ունի նաև գլխուղեղին սննդանյութեր մատակարարելու և պոտենցիալ վնասակար նյութերից պաշտպանելու հարցում: Սովորաբար ուղեղ-ողնուղեղային հեղուկն արտադրվում է գլխուղեղի փորոքներում (գլխուղեղի խորքում գտնվող խոռոչներում), ողողում գլխուղեղը և ողնուղեղը, իսկ այնուհետև՝ ներծծվում ենթաոստայնային գրանուլացիաներում՝ անցնելով արյան հուն։ Սակայն երբ հեղուկի արտադրման և ներծծման արագությունների միջև առկա է անհավասարակշռություն (այսինքն՝ այն արտադրվում է ավելի արագ, քան կարող է ներծծվել), կամ կա որևէ խոչընդոտ, որը խանգարում է հեղուկի նորմալ հոսքին, ապա հեղուկը կուտակվում է փորոքներում, որի հետևանքով բարձրանում է ներգանգային ճնշումը։ Սա հանգեցնում է հիդրոցեֆալիայի առաջացմանը, որը մանկական նյարդավիրաբույժներին դիմելու ամենատարածված պատճառներից մեկն է։ Հիդրոցեֆալիան կարող է լինել․ Ô²Õ†Ô±Ô¾Ô»Õ† (Õ¦Õ¡Ö€Õ£Õ¡Õ¶Õ¸Ö'Õ´ Õ§ Õ¶Õ¥Ö€Õ¡Ö€Õ£Õ¡Õ¶Õ¤Õ¡ÕµÕ«Õ¶ Õ¯ÕµÕ¡Õ¶Ö"Õ¸Ö'Õ´) ՁԵՌՔԲԵՐՈՎԻ (զարգանում է ծննդաբերության ընթացքում կամ դրանից հետո): Գոյություն ունի հիդրոցեֆալիայի 3 տեսակ. Չհաղորդակցվող հիդրոցեֆալիա. առաջանում է, երբ ուղեղ-ողնուղեղային հեղուկի հոսքը խցանվում է փորոքներից դեպի գլխուղեղ և ողնուղեղ ուղղությամբ։ Հաղորդակցվող հիդրոցեֆալիա. առաջանում է հեղուկի ներծծման խանգարման պատճառով, բերում հեղուկի հավելյալ քանակի ավելացման։ Նորմալ ճնշման հիդրոցեֆալիայի դեպքում (սովորաբար հանդիպում է տարեց մարդկանց մոտ) մեծանում են գլխուղեղի փորոքները՝ առանց ներգանգային ճնշման բարձրացման։ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ - Ô¿Õ¥Õ¶Õ¿Ö€Õ¸Õ¶Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¶ÕµÕ¡Ö€Õ¤Õ¡ÕµÕ«Õ¶ Õ°Õ¡Õ´Õ¡Õ¯Õ¡Ö€Õ£Õ« (Ô¿Õ†Õ€) Õ¢Õ¶Õ¡Õ®Õ«Õ¶ Õ¡Ö€Õ¡Õ¿Õ¶Õ¥Ö€, - Գլխուղեղի ուռուցքներ, - Ներգանգային արնազեղումներ (մասնավորապես՝ ներփորոքային և ենթաոստայնային), - Ô³Õ¬ÕÕ« Õ¾Õ¶Õ¡Õ½Õ¾Õ¡Õ®Ö"Õ¶Õ¥Ö€, - ԿՆՀ ինֆեկցիաներ (մենինգիտ, էնցեֆալիտ, թարախակույտ)։ ԱԽՏԱՆԻՇՆԵՐԸ Նորածինների մոտ՝ - Ô´ÕµÕ¸Ö'Ö€Õ¡Õ£Ö€Õ£Õ«Õ¼ Õ¾Õ¡Ö€Ö"Õ¡Õ£Õ«Õ®, - Ô³Õ¬ÕÕ« Õ¤Õ«Ö€Ö"Õ« Õ¤ÕªÕ¾Õ¡Ö€ Õ¯Õ¡Õ¼Õ¡Õ¾Õ¡Ö€Õ¸Ö'Õ´, - Ô±Ö€Õ¿Õ¡ÖƒÖ"Õ¾Õ¡Õ® Õ£Õ¡Õ²Õ©Õ¸Ö'Õ¶Ö‰ Քանի որ նորածնի գանգի ոսկրերն աճում են և կարող են ընդարձակվել՝ տեղավորելով ուղեղ-ողնուղեղային հեղուկի ավելորդ քանակությունը, ապա հիդրոցեֆալիայի դեպքում սովորաբար մեծանում է նորածինների գլխի շրջագիծը: ԱԽՏՈՐՈՇՈՒՄԸ Համակարգչային տոմոգրաֆիան (ՀՏ) և մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ) հեշտությամբ կարող է ախտորոշվել հիդրոցեֆալիան։ Երբեմն կիրառվում է նաև հատուկ կոնտրաստային նյութ՝ ուղեղային ախտահարված կառույցների տեսանելիությունը բարձրացնելու նպատակով: Շատ կարևոր է որոշել հիդրոցեֆալիայի պատճառը. եթե այն պայմանավորված է գլխուղեղում ուռուցքի առկայությամբ կամ այլ հիվանդությամբ, ապա նաև անհրաժեշտ է վերացնել այդ պատճառը։ ԲՈՒԺՈՒՄԸ Եթե հիդրոցեֆալիայի բուժման նպատակով անհրաժեշտ է վիրահատություն, ապա մանկական նյարդավիրաբույժը խորհուրդ կտա, թե որ տեսակի վիրահատությունն է լավագույնը երեխայի բուժման համար։ Հիդրոցեֆալիայի բուժման վաղուց հայտնի վիրահատությունն է՝ շունտի տեղադրումը. այն փոքր տրամաչափի խողովակներից և պոմպից կազմված համակարգ է, որի միջոցով ավելորդ հեղուկը գլխուղեղից ենթամաշկային տարածությամբ արտահոսում է դեպի որովայնի խոռոչ (վենտրիկուլո-պերիտոնեալ շունտավորում) կամ արյունատար համակարգ (վենտրիկուլո-ատրիալ շունտավորում): Շունտերն արդյունավետ են հիդրոցեֆալիայի բուժման համար, սակայն դրանք պարունակում են վարակի և խցանման վտանգ: Հիդրոցեֆալիայի բուժման մյուս եղանակը քիչ ինվազիվ էնդոսկոպիկ վիրահատությունն է: Էնդոսկոպիկ վենտրիկուլոստոմիայի (ETV) դեպքում նյարդավիրաբույժը փոքր կտրվածք է կատարում գլխամաշկի վրա, այնուհետև էնդոսկոպի (բարակ, լուսավորված խողովակ, որի ծայրին տեղադրված է տեսախցիկ) միջոցով մուտք է գործում փորոքային համակարգ՝լայնացնելով այն տեղամասը, որտեղից հեղուկը կարող է արտահոսել փորոքային համակարգից դուրս։ Հաշվի առնելով հիդրոցեֆալիայի տեսակը, առաջացման պատճառները և ռադիոլոգիական (ՀՏ, ՄՌՏ) տվյալները՝ նյարդավիրաբույժը որոշում է ընտրել էնդոսկոպիկ կամ բաց վիրահատական եղանակը։ Էնդոսկոպիկ վիրահատության դեպքում հնարավոր է խուսափել շունտը մշտականկրելու անհրաժեշտությունից, սակայն որոշ դեպքերում էնդոսկոպիկ վիրահատությունից հետո ևս կարիք է լինում տեղադրել այն։ Ô¿Õ¡Ö€Ö‡Õ¸Ö€ Õ§, Õ¸Ö€ Õ¾Õ¥Ö€Õ¸Õ¶Õ·ÕµÕ¡Õ¬ Õ¶ÕµÕ¡Ö€Õ¤Õ¡Õ¢Õ¡Õ¶Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¡ÕÕ¿Õ¡Õ¶Õ«Õ·Õ¶Õ¥Ö€Õ« Õ¤Õ¥ÕºÖ"Õ¸Ö'Õ´ Õ¥Ö€Õ¥ÕÕ¡ÕµÕ«Õ¶ Õ°Õ¶Õ¡Ö€Õ¡Õ¾Õ¸Ö€Õ«Õ¶Õ½ Õ·Õ¸Ö'Õ¿ Õ£Õ¶Õ¡Õ°Õ¡Õ¿Õ« Õ´Õ¡Õ¶Õ¯Õ¡Õ¢Õ¸Ö'ÕµÕªÕ¨, Õ¸Ö€Õ¨ Õ¯Õ¡Ö€Õ¸Õ² Õ§ Õ¶Ö€Õ¡Õ¶ Õ¸Ö'Õ²Õ²Õ¸Ö€Õ¤Õ¥Õ¬ Õ´Õ¡Õ¶Õ¯Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¶ÕµÕ¡Ö€Õ¤Õ¡Õ¾Õ«Ö€Õ¡Õ¢Õ¸Ö'ÕµÕªÕ« Õ´Õ¸Õ¿` Õ°Õ¥Õ¿Õ¡Õ£Õ¡ Õ°Õ¥Õ¿Õ¡Õ¦Õ¸Õ¿Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Ö‡ Õ¢Õ¸Ö'ÕªÕ´Õ¡Õ¶ Õ¶ÕºÕ¡Õ¿Õ¡Õ¯Õ¸Õ¾Ö‰ Հիշե՛ք. հիդրոցեֆալիայի վաղ ախտորոշումը և բուժումը կարող է կանխել երեխայի մտավոր և ֆիզիկական զարգացման շատ խնդիրներ։ Նյութը ՝ Sourb Astvatsamayr Medical Centre / «Սուրբ Աստվածամայր» Բժշկական Կենտրոն