
7 просмотры
aroxjblog.am -ը զրուցել է <<Կրիոգեն>> բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգ Անահիտ Ավետիսյանի հետ։ Խոսենք ճարպակալման մասին։ Ինչպե՞ս ճիշտ նիհարել և պայքարել ճարպակալման դեմ։ -Ճարպակալումը խրոնիկ հիվանդություն է, որն ուղեկցվում է օրգանիզմում ավելցուկային ճարպի կուտակմամբ : Հիվանդության պատճառները բազմազան են այդ թվում ՝ ժառանգական նախատրամադրվածությունը , սննդային վարքագծի խանգարումները, բարձր կալորիականությամբ սննդի օգտագործումը, ցածր ֆիզիկական ակտիվությունը : Պատճառներից կարող են լինել նաև որոշ էնդոկրին խանգարումներ՝ հիպոթիրեոզ, հիպոգոնադիզմ , հիպերինսուլինեմիա , հիպերկորտիցիզմ։ Ճարպակալում ախտորոշվում է, երբ մարմնի զանգվածի ինդեքսը՝ ՄԶԻ-ն (մարմնի զանգված/հասակ 2 ) > 30կգ/մ 2 ։ Ճարպակալմամբ հիվանդների վարումը կատարվում է էնդոկրինոլոգի և դիետոլոգի կողմից : Նրանք պետք է հասկանան ինչումն է խնդիրը՝ էնդոկրին խանգարումները , ոչ ճիշտ սնվելը թե նյութափոխանակության խանգարումները: Õ†Õ¥Ö€Õ¯Õ¡ÕµÕ¸Ö'Õ´Õ½ Õ¡Õ¼Õ¯Õ¡ Õ¥Õ¶ Õ¢Õ¸Ö'ÕªÕ´Õ¡Õ¶ Õ¥Ö€Õ¥Ö" Õ´Õ¥Õ©Õ¸Õ¤ -Õ¸Õ¹ Õ¤Õ¥Õ²Õ¸Ö€Õ¡ÕµÖ"Õ¡ÕµÕ«Õ¶`Õ½Õ¶Õ¶Õ¤Õ¡Õ¯Õ¡Ö€Õ£ , Ö†Õ«Õ¦Õ«Õ¯Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¡Õ¯Õ¿Õ«Õ¾Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶, - Õ¤Õ¥Õ²Õ¸Ö€Õ¡ÕµÖ"Õ¡ÕµÕ«Õ¶, - Õ¾Õ«Ö€Õ¡Õ¢Õ¸Ö'ÕªÕ¡Õ¯Õ¡Õ¶ Բուժման էֆեկտիվության մեջ կարևոր դեր ունի սննդակարգը։ Կանայք պետք է սահամանափակեն օրական մինչև 1200կկալ, իսկ տղամարդիկ մինչև 1500կկալ: Ցանկալի է սննդային ռացիոնում ավելացնել բջջանյութերով հարուստ սնունդ: Խորհուրդ է տրվում սնունդն ընդունել հետևյալ կերպ՝ պարտադիր նախաճաշել , սննդի ընդունման միջև ժամանակը չպետք է լինի չորս ժամից ավել, վերջին ուտելը պետք է լինի քնելուց 3-4 ժամ առաջ: Սննդակարգը պետք է հսկվի դիետոլոգի կողմից: Դեղորայքային մեթոդի ժամանակ նշանակվում են պրեպարատներ, որոնք ընկճում են ախորժակը և նվազեցնում են սննդային նյութերի ներծծումն օրգանիզմում: Վերջիններս նշանակվում են միայն բժշկի ցուցումով։ Վիրաբուժական մեթոդներից է ավելորդ ճարպային հյուսվացքի հեռացում, լիպոսակցիան,աբդոմինոպլաստիկան, ստամոքսի օղակի տեղադրումը, բալոնավորումը։ Վիրաբուժական բուժաման դիմում են , երբ սննդակարգը, դեղորայքային մեթոդները անէֆֆեկտիվ են և ՄԶԻ>40 կգ/մ։ Ասացեք խնդրեմ, ի՞նչ է իրենից ներկայացնում շաքարային դիաբետը։ Որո՞նք են այն ախտանշանները, որոնց առկայության դեպքում պետք է դիմել բժշկի։ -Ցավոք սրտի նկատվում է շաքարային դիաբետի հիվանդացության աճ: Ներկայումս ամբողջ աշխարհում ՇԴ-ով հիվանդ է մոտ 415միլիոն մարդ և կանխատեսվում է , որ այդ թիվը 2040թ-ին կկազմի 642միլիոն : Առավել տարածված տեսակներից է տիպ1 և տիպ2 շաքարային դիաբետները (ՇԴ)։ ՇԴ տիպ 1-ը աուտոիմուն հիվանդություն է, բնորոշվում է ինսուլինի բացարձակ անբավարարությամբ ի հետևանք բջիջների դեստրուկցիայի : Առավել հաճախ հանդիպում է երեխաների շրջանում: Այս դեպքում կլինիկական ախտանիշները զարգանում են բավականին արագ՝ 1-2 ամսվա ընթացքում։ Հիվանդության հիմնական ախտանշաններն են՝ արտահայտված թուլություն , ծարավ, բերանի չորություն ,հաճախակի և առատ միզարձակում, նիհարում։ Տիպ 1-ի բուժումը ընդգրկում է միայն ինսուլինոթերապիա։ ՇԴ տիպ 1-ի դեպքում սննդակարգը իզոկալորական է, հիվանդները սնվում են հացային միավորներով։ 1 հացային միավորը իրենից ներկայացնում է ցանկացած սննդում 10-12գր ածխաջուր։ Տարբեր տարիքի և սեռի երեխաների շրջանում օրական հացային միավորի պահանջարկը տարբեր է։ Տիպ 2 շաքարային դիաբետի հիմքում ընկած է ինսուլինոռեզիստենությունը` այսինքն նվազում է հյուսվածքների զգայունությունը ինսուլինի նկատմամբ: Այն առավել հաճախ հանդիպում է մեծահասակների շրջանում: Հիվանդության զարգացման ռիսկի գործոներն են ՝ ժառանգականությունը, ճարպակալումը, ռաֆինացված սնունդն , պասիվ ապրելակերպը : Տիպ 2-ը հիմնականում ընթանում է առանց ախտանշաների և կարող է հայտնաբերվել արդեն իսկ բարդությունների առկայության դեպքում` անգիոպաթիաներ, նեյրոպաթիաներ: ՇԴ տիպ 2-ը կլինիկորեն կարող է դրսևորվել ՝ թուլությամբ , հաճախամիզությամբ, մեծ քանակով ջրի օգտագործմամբ, մաշկի քորով , իսկ կանանց մոտ նաև արտաքին սեռական օրգանների քորով ։ Ներկայումս ի շնորհիվ առողջության առաջնային օղակներում կատարվող սկրինգի `35-68 տարիքի անձանց գլյուկոզայի որոշում, հիվանդությունը սովորաբար ավելի վաղ ենք հայտնաբերում : Բուժման ի՞նչ ժամանակակից մեթոդներ և հնարավորություններ կան։ -Խոսեմ բուժման նոր մոտեցումների մասին: Այժմ ՇԴ ով հիվանդների կյանքի որակը բարելավել է ի շնորհիվ նորագույն տեխնոլոգիաների և նոր պրեպարատների կիրառման: Նորագույն տեխնոլոգիաներց են ս ենսորները, որոնք փոխարնում են գլյուկոմետրերին նվազեցնելով չափումների քանակը, ինսուլինային պոմպերը` նվազեցնելով ինյեկցիաների թիվը։ Նորագույն պրեպարատներից են երկարատև ինսուլինները,որոնց ազդեցությունը 48-72ժ է։ Շդ տիպ 2 համար կան նոր պրեպարատներ, որոնք կիրառվում են շաբաթը մեկ անգամ : Խորհդատվության համար դիմեք՝ <<Կրիոգեն>> բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգ Անահիտ Ավետիսյան Ք․ Երևան, Բաբայան 36 Հեռ. +37493 33 35 20 , +374 93 25 00 44