Воскресенье, 28 апреля, 2024
Новости

ՇՈՒՏՈՎ . ՌԱԴԻՈՅՈԴՈԹԵՐԱՊԻԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հայտնի է, որ վահանաձև գեղձի քաղցկեղի բուժման եղանակների շարքում առաջատար և մեծ դերակատարում ունի ռադիոյոդոթերապիան: Երկար տարիներ բուժման այս եղանակը մեր երկրում անհասանելի էր և հիվանդները ստիպված մեկնել են արտերկիր:

Այսուհետ բուժումը յոդի ռադիոիզոտոպներով հասանելի կլինի նաև Հայաստանում: Ուռուցքաբանության ազգային կենտրոնում պլանավորվում է ներդնել և գործարկել բուժման այս մեթոդը:

Ներկայում ՈւԱԿ-ում ավարտվել են նախապատրաստական բոլոր աշխատանքները և հունիսի 4-ից կմեկնարկեն շինարարական և վերանորոգման աշխատանքները` ստեղծելու միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան պայմաններ Հայաստանում առաջին անգամ իրականացնելու ռադիոյոդոթերապիա:

Ս/թ սեպտեմբերից ՈւԱԿ-ում կգործարկվի վահանաձև գեղձի քաղցկեղի համալիր բուժման մաս կազմող ռադիոյոդոթերապիայի ստորաբաժանմունքը:

Добавить комментарий

x Close

Like Us On Facebook