Վահանաձև գեղձի դիսֆունկցիա։Հիպերթիրեոզի առաջման պատճառները և բուժման մեթոդները
Վահանագեղձն ամենամեծ ներզատիչ գեղձերից մեկն է։ Այն արտադրում է թիրեոիդ հորմոներ, որոնք կատարում են մի շարք կենսական կարևոր ֆունկցիաներ։ Սա է պատճառը, որ այս օրգանի աշխատանքի ցանկացած խանգարում բացասաբար է անդրադառնում ամբողջ օրգանիզմի վրա: Ըստ վահանաձև գեղձի ֆունկցիայի խանգարման տարբերում ենք հիպոթիրեոզ և հիպերթիրեոզ։ Մենք շատ հաճախ ենք անրադառնում հիպոթիրեոզին, վերջինս ավելի հաճախ է հանդիպում ։
Հիպերթիրեոզի առաջման պատճառների և բուժման մեթոդների մասին aroxjblog.am-ի հետ զրուցում ներկայացրել է <<Կրիոգեն>> բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգ Անահիտ Ավետիսյանը ։
Հիպերթիրեոզը ՝վահանաձև գեղձի գերֆունկցիան է; Հիվանդության պատճառը կարող է լինել տոքսիկ ադենոման ՝ Պլամերի հիվանդություն, որի պատճառը անհայտ է ։ Հիվանդության պաթոգենեզի հիմքում ընկած է ադենոմայի կողմից թիրեոիդ հորմոների ավտոնոմ գերարտադրությունը, որը չի կարգավորվում ԹԽՀ –ի կողմից ։
Հիպերթիրեոզի առավել հաճախ հանդիպող պատճառ է հանդիսանում դիֆուզ տոքսիկ խպիպը ՝ Գրևսի հիվանդություն։ Վերջինս աուտոիմուն հիվանդություն է ,բնութագրվում է վահանաձև գեղձի մեծացմամբ և հիպերֆունկցիայով ։ Առավել հաճախ հանդիպում է կանանց մոտ։
Հիվանդների հիմնական գանգատներն են ՝ դյուրագրգռվածություն, անհանգստություն ,էմոցիոնալ զգայունություն , սրտխփոցի զգացում , սրտի անկանոն աշխատանք , ձեռքերի դող , գերքրտնարտադրություն, շոգի մշտական զգացում, քաշի կորուստ, ընդհանուր մկանային թուլություն։
Սպեցիֆիկ կլինիկական դրսևորում է էկզօֆթալմը ՝ աչքերի արտանկում , լուսավախություն, արցունքահոսություն;
Հիվանդությունը ախտորոշվում է կլինիկո-լաբարատոր, գործիքային հետազոտություների հիման վրա։
Հիվանդության բուժման մեթոդներն են ՝
- Դեղորայքային
- Ռադիոյոդթերապիա
- Վիրաբուժական
Սովորաբար դեղորայքային բուժումը տևում է մոտ 1-1,5 տարի ։ Եթե հիվանդությունն ունենում է հաճախակի ռեցիդիվներ խորհուրդ է տրվում կամ ռադիոյոդթերապիա, կամ վիրաբուժական բուժում ։
Խորհդատվության համար դիմեք՝
<<Կրիոգեն>> բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգ Անահիտ Ավետիսյան
Ք․ Երևան, Բաբայան 36
Հեռ. +374 91 33 35 21, +374 93 250044