93 просмотры
Նստակյաց կենսակերպը, հեղուկի պակասն ու ֆիզիկական ակտիվության բացակայությունը հանգեցնում են դեֆեկացիայի հետ կապված մի շարք խնդիրների, ուստի զարմանալի չէ, որ մարսողության խանգարումներն ու փորկապությունը ներկայում շատ տարածված խնդիր են: Նման խնդիրների դեպքում հարկավոր է խթանել աղիների աշխատանք, ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի մթերք, որոնք օժտված են լուծողական հատկություններով և մեղմորեն խթանում են աղիների աշխատանքը: Ջուր Նման խնդիրների դեպքում լավագույն լուծումը կլինի առավոտյան դատարկ ստամոքսին մի մեծ բաժակ գոլ ջուր խմելը: Սա կստիպի աղիներին ավելի ակտիվ կերպով շարժվել, ինչը կազատի դեֆեկացիայի հետ կապված խնդիրներից: Ô½Õ¡Õ²Õ¸Õ² Խաղողն օգնում է արագացնել մարսողությունը՝ դրանով իսկ ազատելով փորկապության խնդրից: Սակայն հարկ է հիշել, որ խաղողը պարունակում է մեծ քանակությամբ ֆրուկտոզա, ուստի հակացուցված է այդ տարրի նկատմամբ գերզգայուն մարդկանց: Ամբողջական հացահատիկ Այս մթերքը հարուստ է աղիների համար շատ օգտակար չյուրացվող մանրաթելերով, որոնք հատկապես արդյունավետ են փորկապության դեպքում: Ներկայում մարդիկ չափազանց քիչ մանրաթելեր են օգտագործում, ինչն էլ հանդիսանում է փորկապության հիմնական պատճառներից մեկը: Սակայն հարկ է հիշել, որ մանրաթելերը սննդակարգում հարկավոր է ներառել աստիճանաբար և չմոռանալ ջուր խմել: ÕŽÕ¡Ö€Õ½Õ¡Õ¯ Վարսակի գործածությունը խթանում է աղիներում լորձի արտազատումը, ինչն էլ դրական ազդեցություն է ունենում աղիների աշխատանքի վրա: Ô¿Õ¡Õ²Õ¡Õ´Õ¢Õ« Õ©Õ©Õ¸Ö' Խմորման գործընթաց անցած կաղամբն ու դրա հյութը մեղմորեն խթանում են աղիների աշխատանքն ու բարելավում մարսողությունը, սակայն այս մթերքի գործածության դեպքում հաճախ ի հայտ է գալիս այնպիսի կողմնակի բարդություն, ինչպիսին է փորափքանքը: Ձիթապտղի յուղ Ձիթայուղը խթանում է լեղու արտազատումը, ինչն օգնում է ավելի արագ ու հեշտ յուրացնել սնունդը: Բացի այդ, այն խթանում է աղիների աշխատանքն ու վերականգնում է աղիների լորձաթաղանթը, որը կարող է վնասվել փորկապության դեպքում: Õ€Õ¡Õ¬Õ¾Õ¥Õ« Õ°ÕµÕ¸Ö'Õ© Այս հյութը շատերի համար տհաճ է, սակայն այն շատ արդյունավետ է փորկապության դեպքում, քանի որ ազդում է որպես մեղմ լուծողական միջոց: Սալորաչիր Սալորաչիրը փորկապության դեմ պայքարի ամենատարածված բնական միջոցներից մեկն է: Մասնագետները խորհուրդ են տալիս երեկոյան մի բաժակ խմելու ջրում թրջել մի քանի հատ սակլորաչիր, թողնել ամբողջ գիշեր, իսկ առավոտյան խմել ջուրն ու ուտել սալորները: Ô¹Õ¦Õ« Õ¹Õ«Ö€ Ô±ÕµÕ½ Õ´Õ©Õ¥Ö€Ö"Õ¶ Õ¡Õ¦Õ¤Õ¸Ö'Õ´ Õ§ Õ£Ö€Õ¥Õ©Õ¥ Õ¶Õ¸Ö'ÕµÕ¶ Õ¯Õ¥Ö€Õº, Õ«Õ¶Õ¹ Ö‡ Õ½Õ¡Õ¬Õ¸Ö€Õ¡Õ¹Õ«Ö€Õ¨, Õ¸Ö'Õ½Õ¿Õ« Õ¡ÕµÕ¶ Õ·Õ¡Õ¿ Ö…Õ£Õ¿Õ¡Õ¯Õ¡Ö€ Õ§ ÖƒÕ¸Ö€Õ¯Õ¡ÕºÕ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¤Õ¥ÕºÖ"Õ¸Ö'Õ´: Սուրճ Ուտելուց հետո առանց շաքարավազի և սերուցքի մի բաժակ սուրճ խմելը կօգնի խթանել աղիների աշխատանքն ու կանխել փորափքանքը: Õ€Õ¡Õ½Õ¡Õ® Õ¢Õ¡Õ¶Õ¡Õ¶ Բանանն ունիվերսալ միջոց է մարսողական խնդիրների դեմ: Այն շատ արդյունավետ է ինչպես փորլուծության, այնպես էլ փորկապության դեպքում, ուստի կարող է օգտագործվել ամենատարբեր խնդիրների դեպքում: Նյութի աղբյուրը՝ med.tert.am