
55 просмотры
Այս մասին հաղորդում է tert.am -ը: 2016 թվականին Հայաստանի հանրապետության կառավարության որոշմամբ օտարերկրյա քաղաքացիների կողմից թույլատրվել է որդեգրել ՀՀ քաղաքացի հանդիսացող 38, իսկ 2017 թվականին՝ 21 երեխա: Այս մասին Tert.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է ՀՀ արդարադատության նախարարության հանրային կապերի բաժնից: 2016 թվականին քանի՞ երեխա է որդեգրվել և ո՞ր երկրներ հարցին` ՀՀ ԱՆ-ից հայտնել են. «2016 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ օտարերկրյա քաղաքացիների կողմից թույլատրվել է որդեգրել Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող թվով 22 աղջիկ և 16 տղա երեխա: Ընդհանուր առմամբ, 2016 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանն է ներկայացվել 41 դիմում, որից 3-ը մերժվել են: Երեխաները որդեգրվել են հետևյալ պետությունների քաղաքացիների կողմից ՝ Ֆրանսիայի Հանրապետություն ՝ 6 երեխա, ԱՄՆ ՝ 11 երեխա, Իտալիայի Հանրապետություն ՝ 20 երեխա, Ռուսաստանի Դաշնություն՝ 1 երեխա: Ինչ վերաբերում է 2017 թվականին, ապա նախարարությունից հայտնել են, որ տարվա սկզբից առ նոյեմբերի 17-ը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ օտարերկրյա քաղաքացիների կողմից թույլատրվել է որդեգրել ՀՀ քաղաքացի հանդիսացող թվով 14 աղջիկ և 7 տղա: «2017 թվականի տարեսկզբից Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանն է ներկայացվել 25 դիմում, որից 4-ը մերժվել են: Երեխաները որդեգրվել են հետևյալ պետությունների քաղաքացիների կողմից ՝ Ֆրանսիայի Հանրապետություն ՝ 2 երեխա. ԱՄՆ ՝ 10 երեխա. Իտալիայի Հանրապետություն ՝ 6 երեխա. Իրանի Իսլամական Հանրապետություն ՝ 1 երեխա. Ռուսաստանի Դաշնություն՝ 1 երեխա. Լիխտենշտայնի Իշխանություն՝ 1 երեխա»,-հայտնել են Արդարադատության նախարարությունից: Ô²Õ¥Õ©Õ²Õ¥Õ°Õ¥Õ´ Ô±Ö€Õ¡Õ¢ÕµÕ¡Õ¶