
75 просмотры
Կրթության և գիտության նախարարությունը հայտարարություն է տարածել. «2019-20 ուսումնական տարվանից սկսած՝ Երևան քաղաքի պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվելու է էլեկտրոնային գրանցման եղանակով: ՀՀ կրթության և գիտության նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը մշակել է առցանց համակարգ, որը գործարկվելու է 2019 թվականի մայիսի 15-ին, ժամը 9:00-ին: Առցանց հայտագրման համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը` Մուտք գործել հայտագրման համակարգ՝ https://hayt.emis.am/ : Ô¸Õ¶Õ¿Ö€Õ¥Õ¬ Õ°Õ¡Õ´Õ¡ÕµÕ¶Ö"Õ¨: Ընտրել դպրոցը: Ստուգել, եթե կան ազատ տեղեր, սեղմել «ավելացնել հայտ» կոճակը։ Ուշադրություն. եթե կոճակն ակտիվ չէ, նշանակում է՝ տվյալ դպրոցում ազատ տեղեր չկան, հետևաբար պետք է ընտրել մեկ այլ դպրոց: Մուտքագրել ծնողներից մեկի հանրային ծառայությունների, այսինքն` սոցիալական քարտի համարանիշը, ծնողի անունը, ազգանունը, գործող էլեկտրոնային փոստի հասցեն ու սեղմել «շարունակել» կոճակը: Համակարգում կհայտնվի երեխայի սոցիալական քարտի համարանիշը մուտքագրելու համար անհրաժեշտ դաշտը։ Մուտքագրումից հետո համակարգը բնակչության պետական ռեգիստրից ավտոմատ կներբեռնի երեխայի անձնական մյուս տվյալները` անուն, ազգանուն, ծննդյան տարեթիվ և այլն։ Տվյալները ստուգելուց հետո սեղմել «շարունակել» կոճակը: Էկրանի վրա կհայտնվի հայտի հաստատումը հավաստող էջն ու Ձեր էլփոստին կուղարկվի ծածկագիր։ Ծածկագիրը տեղադրել վերևի պատուհանում, մուտք գործել Ձեզ համար ստեղծված էջ և տեսնել տեղեկատվություն` դպրոց ընդունվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի և դրանք դպրոց ներկայացնելու ժամկետի մասին։ Ուշադրություն.սահմանված վերջնաժամկետում փաստաթղթերը դպրոց չներկայացնելու դեպքում հայտը կչեղարկվի։ Համակարգը հնարավարություն է տալիս սեփական ցանկությամբ Ձեր էջի միջոցով չեղարկել հայտագրումը և ընտրել նոր դպրոց։ Hayt.emis.am համակարգ կարելի է մուտք գործել ցանկացած վայրից: Հարցերի դեպքում զանգահարել՝ 010-52-73-43, 010-57-84-55, 010-52-47-77 հեռախոսահամարներով: Համակարգի հղումը` այստեղ» : Ô»Ö€Õ¡Õ¾Õ¡Õ¢Õ¡Õ¶.net