
173 просмотры
Փետրվարի 12-ին` հավարտ Ս. Պատարագի, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ և Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի հանդիսապետությամբ թեմի առաջնորդարանում տեղի ունեցավ Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից զինվորների պարգևատրման արարողությունը: Միջոցառմանը մասնակցում էին բարձրաստիճան զինվորականներ, ժամկետային զինծառայողներ` իրենց մայրերի, քույրերի, սիրելիների հետ: Նավասարդ Սրբազանի նախաձեռնությամբ Սուրբ Սարգսի տոնի առթիվ Հայոց բանակի լավագույն զինվորների պարգեւատրությունը իրականացվում է 7-րդ անգամ: Այս տարի Արարատյան Հայրապետական թեմի կողմից, Ս. Սարգսի տոնի շրջանակում, խորհրդանշական խաչերով ու տոնի հուշանվերներով պարգեւատրվեցին 20 ժամկետային զինծառայողներ՝ ըստ ՀՀ պաշտպանության նախարարության տրամադրած ցուցակի: Միջոցառումը Սիոն Սրբազանի գլխավորությամբ սկսվեց Տերունական աղոթքով: Ապա Սրբազան հայրը ողջունեց ներկաներին եւ շնորհավորեց Ս․ Սարգսի տոնը` փոխանցելով Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ Սրբազանի օրհնությունները։ Զինվորներից Մկրտիչ Ադամյանն իր ու ծառայակից ընկերների անունից շնորհակալություն հայտնեց նման գնահատանքի համար՝ նշելով, որ իրենց համար մեծ պատիվ է սրբի տոնի առթիվ նման պարգեւի արժանանալը: Իսկ զինվորների ծնողների անունից շնորհակալության խոսք ասաց տիկին Մարգարիտա Բաղդասարյանը: Նա, շնորհավորելով տոնի առթիվ, բոլոր զինվորներին մաղթեց խաղաղ ու բարօր ծառայություն: ՀՀ պաշտպանության նախարարություն կողմից պարգեւատրված զինվորներն արժանացան 10-օրյա արձակուրդի: Ô±Ö€Õ¡Ö€Õ¡Õ¿ÕµÕ¡Õ¶ Õ€Õ¡ÕµÖ€Õ¡ÕºÕ¥Õ¿Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ©Õ¥Õ´Õ« Õ¿Õ¥Õ²Õ¥Õ¯Õ¡Õ¿Õ¾Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¢Õ¡ÕªÕ«Õ¶