
97 просмотры
Լոռու մարզի Դեբետ գյուղի բնակիչ, 44-օրյա պատերազմի մասնակից 20-ամյա Գոռ Նազլուխանյանի մոտ ախտորոշվել է սուր լեյկոզ: Գոռը բուժման մեկ փուլ անցել է Հայաստանում, սակայն հիվանդությունը նորից է կրկնվել, բժիշկները խորհուրդ են տվել հնարավորինս շուտ մեկնել արտասահման բուժում ստանալու համար: Գոռի մայրը` Սուսան Պողոսյանը NEWS.am -ի հետ զրուցում պատմեց, որ Գոռը դեռ բանակում ծառայելու ժամանակ է իրեն վատ զգացել, սակայն հիվանդության մասին հետո են իմացել: «Գոռը բանակ մեկնեց հուլիսին, երկու ամիս անց պատերազմը սկսվեց, բայց ինքը դեռ այդ ժամանակ իրեն վատ էր զգում, թուլություն, ջերմություն ուներ: Միայն 2021 թվականի ապրիլին սոնոգրաֆիա են արել, պարզվել է` լյարդը մեծացած է, եկավ արյունաբանական, հաստատվեց սուր լեյկոզ: Մեկ տարի բուժում ստացավ արյունաբանականում, հետո էլի թույլ էր, դեկտեմբերին նորից եկանք ստուգման, բժիշկն ասաց, որ իր մոտ նորից կրկնվում է ու խորհուրդ տվեց ժամանակ չկորցնել, անմիջապես մեկնել արտասահման»,-ասաց նա: Ô³Õ¸Õ¼Õ« Õ´Õ¸Ö€ ÕÕ¸Õ½Ö"Õ¸Õ¾` Õ¥Õ©Õ¥ Õ¡Ö€Õ¿Õ¡Õ½Õ¡Õ°Õ´Õ¡Õ¶Õ¸Ö'Õ´ Õ¸Õ½Õ¯Ö€Õ¡Õ®Õ¸Ö'Õ®Õ« Õ¤Õ¸Õ¶Õ¸Ö€ Õ£Õ¿Õ¶Õ¥Õ¶, Õ¢Õ¸Ö'ÕªÕ´Õ¡Õ¶ Õ¡Ö€ÕªÕ¥Ö"Õ¨ Õ¯Õ¯Õ¡Õ¦Õ´Õ« 150-160 Õ°Õ¡Õ¦Õ¡Ö€ Õ¤Õ¸Õ¬Õ¡Ö€, Õ«Õ½Õ¯ Õ¤Õ¸Õ¶Õ¸Ö€ Õ¹Õ£Õ¿Õ¶Õ¥Õ¬Õ¸Ö' Õ¤Õ¥ÕºÖ"Õ¸Ö'Õ´ 200 Õ°Õ¡Õ¦Õ¡Ö€ Õ¤Õ¸Õ¬Õ¡Ö€: «Մենք դիմեցինք պաշտպանության նախարարություն, կառավարություն, իրար վրա գցեցին, ասեցին` «Սիթի օֆ սմայլ»,- ը պետք է ֆինանսավորի, իսկ «Սիթի օֆ սմայլ»-ից էլ ասում են, որ պատերազմի մասնակից է, իրենք են պարտավոր օգնել: Մենք առաջին երեք ամիսը մեր միջոցներով ենք բուժվել, մինչեւ զորացրվեց, այդ ժամանակ «Սիթի օֆ սմայլ»-ը սկսեց օգնել»,- պատմեց մայրը: Գոռի մայրն ասաց, որ մի քանի բժշկական կենտրոններ են դիմել, կմեկնեն այնտեղ, որտեղ հնարավոր կլինի փոխպատվաստում անել: Տիկին Սուսանը ասաց, որ սոցիալական ցանցերում արդեն տարբեր դրամահավաքներ են սկսել Գոռի համար, սակայն դեռ գումարը չի հավաքվել: Տիկին Սուսանի հետ կարող եք կկապվել հետեւյալ հեռախոսահամարով` 093044119: Քարտի համարը 4355053922577145՝ Ակբա բանկ, Սուսան Պողոսյան։