105 просмотры
Ալկոհոլային ըմպելիքները սովորաբար մտազուգորդվում են տոնական օրերի, հավաքույթների կամ հանգստյան օրերի հետ: Մարդիկ կարող են մի բաժակի գինի խմել ընթրիքից հետո, գարեջուր ըմպել աշխատանքից հետո կամ շամպայն խմել հանգստյան օրերին՝ վստահ լինելով, որ ալկոհոլն օգտագործում են բացառապես չափավոր: Սակայն միևնույն ժամանակ շատերը չեն գիտակցում, որ իրականում չափազանց շատ ալկոհոլ են օգտագործում և այն արդեն իրենց ամենօրյա կյանքի անբաժանելի մասն է կազմում, ինչն արդեն կարող է վտանգավոր լինել: Գերմանական Freundin պարբերականը ներկայացրել է մի քանի վառ ախտանշան, որոնք հուշում են ոգելից խմիչքների չարաշահման մասին: Հանգստյան օրերն առանց ալկոհոլի հնարավոր չէ պատկերացնել Եթե մարդը չի կարողանում պատկերացնել հանգստյան օրերն առանց ոգելից խմիչքների, ապա հարկավոր է շատ զգոն լինել ու ժամանակին դիմել մասնագետին, քանի որ նման սովորությունը կարող է հուշել լուրջ կախվածության մասին: Ընդ որում՝ սա ենթադրում է նաև հանգստյան օրերին ընթրիքից հետո պարտադիր մի գավաթ գինի խմելու սովորությունը, առանց որի օրը կատարյալ չի համարվի: Ալկոհոլն անհրաժեշտ է ինքնազգացողությունը բարելավելու համար Որոշ դեպքերում մարդիկ ալկոհոլ են օգտագործում ինքնազգացողության բարելավման և ինքնավստահության բարձրացման համար, ինչը ևս հուշում է կախվածության մասին: Եթե ալկոհոլը հարկավոր է միայն ինքնազգացողության կարգավորման ու ամենօրյա գործերով զբաղվելու համար, ապա հարկավոր է անպայման դիմել մասնագետին: Ô±Õ¬Õ¯Õ¸Õ°Õ¸Õ¬Õ¶ Ö…Õ£Õ¿Õ¡Õ£Õ¸Ö€Õ®Õ¾Õ¸Ö'Õ´ Õ§ Õ¸Ö€ÕºÕ¥Õ½ Õ°Õ¡Õ¯Õ¡Õ¤Õ¥ÕºÖ€Õ¥Õ½Õ¡Õ¶Õ¿ Ալկոհոլի չարաշահման մասին հուշող մյուս ախտանշանը կարող է լինել այն որպես հակադեպրեսանտ կիրառելը: Եթե մարդն այն կիրառում է զուտ բացասական հույզերը «բուժելու» համար, ապա հարկավոր է դիմել բժշկին: Հոգեբանների կարծիքով՝ նման դեպքերում ալկոհոլի օգնությանն են սովորաբար դիմում այն մարդիկ, որոնք ձգտում են խուսափել խնդրից, այլ ոչ թե բուժել այն: Մարդը կարող է նորմայից շատ խմել Երբեմն նորմայից շատ խմելու կարողությունը հուշում է, որ օրգանիզմն արդեն սովորել է ալկոհոլի որոշակի չափաբաժնին: Նման ընտելացումը կարող է հուշել հնարավոր կախվածության մասին, ինչն էլ կարող է շատ վտանգավոր լինել լյարդի համար: Õ"Õ¸ÖƒÕ¸ÕÕ¸Ö'Õ´ Õ§ Õ£Õ¬ÕÕ¸Ö'Õ²Õ¥Õ²Õ« Õ¡Õ¯Õ¿Õ«Õ¾Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨ Ալկոհոլի գործածությունը կարող է փոխել գլխուղեղի աշխատանքը, հատկապես՝ նորմայից շատ ու արագ խմելու դեպքում: Հետազոտությունները ցույց են տվել լուրջ փոփոխություններ են տեղի ունենում ոչ միայն գլխուղեղում, այլև ամբողջ մարմնում, քանի որ մեկ ժամվա ընթացքում լյարդը կարող է վերամշակել ալկոհոլի միայն որոշակի մասը: Սա է պատճառը, որ կենտրոնանալու անկարողությունը կամ դժվարացումը կարող է հուշել ալկոհոլի չարաշահման մասին: