
61 просмотры
Գոյություն ունեն բազմաթիվ տարածված բժշկական պրոցեդուրաներ, որոնք առաջին հայացքից անվտանգ են թվում, սակայն ունեն բազմաթիվ հակացուցումներ որոնց մարդիկ ոչ միշտ են պատշաճ ուշադրություն դարձնում: Առողջական լուրջ խնդիրներից խուսափելու համար մասնագետները ներկայացրել են այն տարածված պրոցեդուրաները, որոնք հակացուցված են շատերին: ÕŠÕ«Õ¬Õ«Õ¶Õ£ Այս պրոցեդուրայի ընթացքում մաշկը շերտազատվում է և ազատվում մահացած բջիջներից: Պիլինգն օգնում է թարմացնել ու երիտասարդացնել մաշկը, ուստի շատ տարածված է կանանց շրջանում, սակայն այն ունի հակացուցումներ, որոնց մասին քչերը գիտեն: Մասնավորապես, այս պրոցեդուրան հակացուցված է սրտանոթային հիվանդությունների, ուռուցքների և հերպեսի առկայության դեպքում, ինչպես նաև վերջերս սոլյարի այցելած կանանց, հղիներին ու կերակրող մայրերին: Õ"Õ¡Õ£Õ¶Õ«Õ½Õ¡Õ¼Õ¥Õ¦Õ¸Õ¶Õ¡Õ¶Õ½Õ¡ÕµÕ«Õ¶ Õ·Õ¥Ö€Õ¿Õ¡Õ£Ö€Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Այս պրոցեդուրան շատ կարևոր է տարբեր հիվանդությունների ախտորոշման համար, սակայն այն կտրականապես հակացուցված է սրտի արհեստական ռիթմավար սարքով (կարդիոստիմուլյատոր), նեյրոստիմուլյատորներով, էլեկտրոնային ու մետաղական իմպլանտներով հիվանդներին, ինչպես նաև մետաղական իրով աչքի վնասվածք ստացածներին: Ô·Õ¬Õ¥Õ¯Õ¿Ö€Õ¡Õ½Ö€Õ¿Õ¡Õ£Ö€Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Սա շատ կարևոր պրոցեդուրա է, սակայն այն կարելի է անցկացնել միայն բժշկի նշանակմամբ և խիստ անհրաժեշտության դեպքում, քանի որ հակառակ դեպքում բարձր է սխալ ախտորոշման հավանականությունը: Տեսողության լազերային վերականգնում Այս պրոցեդուրան օգնում է շտկել տեսողությունը, սակայն այն նույնպես ունի հակացուցումներ: Պրոցեդուրան հակացուցված է մինչև 18 տարեկան անձանց, ինչպես նաև չոր աչքի համախտանիշից տառապողներին և աչքերի հետ կապված այլ լուրջ խնդիրներ ունեցողներին: Ատամնաշարի սպիտակեցում Ատամնաշարի սպիտակեցման պրոցեդուրայից խորհուրդ է տրվում խուսափել կլաուստոֆոբիայի, ինչպես նաև ատամների զանազան վնասվածքների և հղիության դեպքում: Նյութի աղբյուրը՝ med.tert.am