
67 просмотры
ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չվերթի համար վճարել միջինը ընդամենը 35 եվրո և հայտնվել Հռոմում, Վիեննայում, Սալոնիկում, Բեռլինում կամ այլ եվրոպական քաղաքում. ցանկացած զբոսաշրջիկի համար այս երազանքը շուտով իրականություն կդառնա նաև Հայաստանում: Եվրոպական ամենամեծ՝ Ryanair իռլանդական և Wizz Air հունգարական բյուջետային ավիաընկերությունների կամ լոուքոսթերների շնորհիվ՝ Երևանի «Զվարթնոց» և Գյումրիի «Շիրակ» օդանավակայաններից հնարավոր կլինի ավիատոմսի համար նվազագույն գումար վճարելով մեկնել Եվրոպա: Առաջին հայացքից այս խելահեղ առաջարկն իրականում որոշ նրբություններ է պարունակում, որոնց արժե ծանոթանալ: «Արմենպրես» -ը ձեզ համար առանձնացրել է այն կարևոր կետերը, որոնք ցանկալի է իմանալ բյուջետային ավիաընկերության ծառայություններից օգտվելիս: Էժան ավիատոմսի «գինը» սննդից հրաժարվելն է Բյուջետային ավիաընկերություններն ավիատոմսի համար ամենացածր գինն առաջարկում են ուղևորներին որոշ ավանդական ծառայություններ չմատուցելու հաշվին: Եթե չեք պատրաստվում յուրաքանչյուր ծառայության դիմաց հավելյալ գումար վճարել, ապա ինքնաթիռում կմնաք առանց սննդի: Էժան ավիատոմս՝ թռիչքից ամիսներ առաջ Եթե ցանկանում եք բյուջետային ավիաընկերությունից հնարավորինս էժան գնով ավիատոմս ձեռք բերել, ապա պետք է ավիատոմսը գնել թռիչքից մի քանի ամիս առաջ: Որքան թռիչքի օրը մոտենա, այնքան ավելի բարձր է լինելու ավիատոմսի արժեքը: Õ•Õ¤Õ¡Õ¶Õ¡Õ¾Õ¸Ö'Õ´ Õ¢Õ¸Õ¬Õ¸Ö€Õ¨ Õ°Õ¡Õ¾Õ¡Õ½Õ¡Ö€ Õ¥Õ¶ Բյուջետային ավիաընկերությունների օդանավերում չկան էկոնոմ և բիզնես կարգեր: Բոլոր ուղևորները թռիչքի ընթացքում գտնվում են մեկ կարգում: Օդանավի նստատեղերը նեղ են, չկան բացվող նստատեղեր, ինչն էլ հնարավորություն է տալիս ավելի շատ ուղևոր տեղափոխել: Լոուքոսթերները ձգտում են աշխուժություն մտցնել նաև երկրորդային օդանավակայաններում Ô²ÕµÕ¸Ö'Õ»Õ¥Õ¿Õ¡ÕµÕ«Õ¶ Õ¡Õ¾Õ«Õ¡Õ¨Õ¶Õ¯Õ¥Ö€Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¹Õ¾Õ¥Ö€Õ©Õ¸Õ¾ Õ¤Õ¸Ö'Ö" Õ°Õ«Õ´Õ¶Õ¡Õ¯Õ¡Õ¶Õ¸Ö'Õ´ Õ¾Õ¡ÕµÖ€Õ§Õ»Ö" Õ¥Ö" Õ¯Õ¡Õ¿Õ¡Ö€Õ¥Õ¬Õ¸Ö' Õ¸Õ¹ Õ¯Õ¥Õ¶Õ¿Ö€Õ¸Õ¶Õ¡Õ¯Õ¡Õ¶ Ö…Õ¤Õ¡Õ¶Õ¡Õ¾Õ¡Õ¯Õ¡ÕµÕ¡Õ¶Õ¶Õ¥Ö€Õ¸Ö'Õ´: Ô¼Õ¸Õ¸Ö'Ö"Õ¸Õ½Õ©Õ¥Ö€Õ¶Õ¥Ö€Õ¨ Õ°Õ«Õ´Õ¶Õ¡Õ¯Õ¡Õ¶Õ¸Ö'Õ´ Ö"Õ¡Õ²Õ¡Ö"Õ¶Õ¥Ö€Õ¶ Õ«Ö€Õ¡Ö€ Õ¥Õ¶ Õ¯Õ¡ÕºÕ¸Ö'Õ´ Õ¥Ö€Õ¯Ö€Õ¸Ö€Õ¤Õ¡ÕµÕ«Õ¶ Ö…Õ¤Õ¡Õ¶Õ¡Õ¾Õ¡Õ¯Õ¡ÕµÕ¡Õ¶Õ¶Õ¥Ö€Õ¸Õ¾: Թռիչք՝ միայն A կետից B կետը Բյուջետային ավիաընկերությունները տրանզիտ չվերթներ չեն իրականացնում: Դրանցով դուք կարող եք ուղևորվել միայն ուղիղ չվերթով՝ A կետից B կետը: Õ…Õ¸Ö'Ö€Õ¡Ö"Õ¡Õ¶Õ¹ÕµÕ¸Ö'Ö€ Õ¶Õ¸Ö€ Õ®Õ¡Õ¼Õ¡ÕµÕ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨ Õ°Õ¡Õ¾Õ¥Õ¬ÕµÕ¡Õ¬ Õ¡Ö€ÕªÕ¥Ö" Õ§ Եթե, այնուամենայնիվ, չվերթի ընթացքում ցանկանում եք օգտվել հավելյալ ծառայություններից, ապա դրանց համար պետք է վճարեք: Եթե որոշել եք ուղեբեռ տանել ձեզ հետ, և այն ձեռքի ուղեբեռ չէ, ապա յուրաքանչյուր 10-րդ կիլոգրամը հավելյալ արժեք է լինելու: Մի քանի եվրո վճարելու պարագայում կկարողանաք նաև նախօրոք ձեզ հարմար ամրագրել նստատեղը, քանի որ, ի տարբերություն ոչ բյուջետային ավիաընկերությունների, լոուքոսթերներից օգտվելիս պարզ չէ, թե որտեղ ձեզ կնստեցնեն: Հավելյալ գումար վճարելու դիմաց նաև կարող եք ընտանեկան կամ այնպիսի նստատեղեր ամրագրել, որոնք գտնվում են վթարային ելքերի շարքերում: Մատուցվող հավելյալ ծառայությունները և դրանց արժեքները հրապարակված են Ryanair և Wizz air ավիաընկերությունների կայքերում։ Ô¼Õ¸Õ¸Ö'Ö"Õ¸Õ½Õ©Õ¥Ö€Õ¸Õ¾ Õ©Õ¼Õ«Õ¹Ö"Õ¶ Õ¡Õ¾Õ¥Õ¬Õ« Õ¡Õ¶Õ¾Õ¿Õ¡Õ¶Õ£ Õ§ Բյուջետային ավիաընկերություններն օգտագործում են համեմատաբար նոր օդանավեր, և լավ են հետևում դրանց: Վիճակագրության համաձայն՝ եվրոպական ամենամեծ բյուջետային ավիաընկերությունների պատմության ընթացքում չի եղել որևէ խոշոր ավիավթար: Լոուքոսթերները խուսափում են օգտագործել ավելի քան 10 տարվա ինքնաթիռներ, որպեսզի խուսափեն դրանք սարքին վիճակում պահելու համար հավելյալ ծախսերից: Սովորաբար բյուջետային ավիաուղիները 4 ժամից երկար տևող թռիչքներ չեն կատարում: Եվ ընդունենք, որ շատերին ձեռք կտա էժան թռչելն ու այդ 4 ժամվա ընթացքում չսնվելը: Ինչու ոչ, սա լավ հնարավորություն է ուսանողների, զբոսաշրջիկների համար, կամ՝ հարազատին ու բարեկամին տեսնելու ցանկություն ունեցող մեկի համար, ով էժան ավիատոմսի շնորհիվ կարող է իրեն դա թույլ տալ: Կամ՝ ցանկացած մեկի, ով պարզապես ուզում է միքանիօրյա հանգիստն անցկացնել արտերկրում ու վերադառնալ: Եվ դրա համար պատրաստ են և չորս ժամ ոչինչ չուտել, եւ թեկուզ մի քիչ երկար գրանցվել: Մի խոսքով, լոուքոսթերային տարբերակը ճկուն ու իդեալական է նրանց համար, ովքեր պատրաստ են առանց ճոխությունների վայելել երկինքն ու թռիչքը: Բյուջետային ավիաընկերությունները կամ լոուքոսթերները հիմնադրվել են Ամերիկայի Միացյալ Նահանգներում , որտեղից 1990- ական թվականներին տարածվել են Եվրոպայում , իսկ ավելի ուշ հայտնի դարձել գրեթե ողջ աշխարհում : Եվրոպական ամենամեծ՝ Ryanair իռլանդական բյուջետային ավիաընկերությունը մուտք է գործում Հայաստանի ավիացիոն շուկա : Առաջին չվերթն ավիաընկերությունը կիրականացնի հունվարի 14- ին՝ Երևանը կապելով Հռոմի և Միլանի հետ , ապա մարտի վերջից կգործի Բեռլինի ուղղությունը , իսկ Գյումրին Գերմանիայի բավարական Մեմինգեն քաղաքի հետ կկապվի մարտի վերջից : Ryanair ավիաընկերությունը հունվարի 3- ին սկսել է տոմսերի վաճառքը ևս 2 նոր ուղղությունների համար ` Գյումրի - Աթենք և Երևան - Սալոնիկ : Դեկտեմբերի 16- ին «Wizz Air» ընկերության կորպորատիվ համագործակցության ղեկավար Անդրաս Ռադոն հայտարարել է , որ «Wizz Air» բյուջետային ընկերությունը Երևանից սկսելու է թռիչքներ իրականացնել ապրիլից : « Ապրիլից սկսում ենք թռիչքներ իրականացնել դեպի Վիեննա , Վիլնյուս : Այս ուղղություններով շաբաթը երկու անգամ կունենանք չվերթներ : Գները լինելու են բավական ցածր ` 24.99 եվրոյից սկսած : Արդեն ցանկացողները կարող են ամրագրումներ անել »,- նշել է Ռադոն : Նորայր Շողիկյան Արմենուհի Մելքոնյան