105 просмотры
Աչքերի տակ պարկերի առաջացումը բավական տհաճ կոսմետիկ խնդիր է, որից ազատվելու համար հարկավոր է առաջին հերթին պարզել դրանց առաջացման պատճառը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 9 հավանական պատճառ, որոնցով կարող է պայմանավորված լինել աչքերի տակ պարկերի առաջացումը: ÔµÖ€Õ«Õ¯Õ¡Õ´Õ¶Õ¥Ö€Õ« ÕÕ¡Õ¶Õ£Õ¡Ö€Õ¸Ö'Õ´Õ¶Õ¥Ö€ Աչերի տակ առաջացած պարկերը կարող են վկայել երիկամային լուրջ հիվանդությունների մասին, որոնք կարող են շատ վտանգավոր լինել: Եթե այտուցները չափազանց ակնհայտ են ու չեն անցնում երկար ժամանակ, ապա հարկավոր է անպայման բուժզննում անցնել: Սրտանոթային հիվանդություններ Նման պարկերի առաջացման պատճառ կարող է դառնալ պերիֆերիկ հյուսվածքներում արյան լճացումը, ինչը պայմանավորված է լինում սրտանոթային հիվանդություններով: Կոպերի այտուցվածությունը կարող է հուշել սրտային անբավարարության, զարկերակային գերճնշման և անգամ սրտամկանի բորբոքման մասին, ուստի հարկավոր է շատ զգոն լինել: Õ†Õ¥Ö€Õ¦Õ¡Õ¿Õ¡Õ¯Õ¡Õ¶ (Õ§Õ¶Õ¤Õ¸Õ¯Ö€Õ«Õ¶) Õ°Õ¡Õ´Õ¡Õ¯Õ¡Ö€Õ£Õ« Õ°Õ¥Õ¿ Õ¯Õ¡ÕºÕ¾Õ¡Õ® ÕÕ¶Õ¤Õ«Ö€Õ¶Õ¥Ö€ Վահանագեղձի դիսֆունկցիայի պատճառով առաջացած նյութափոխանակության խանգարումը նույնպես կարող է նպաստել աչքերի տակ պարկերի առաջացմանը: Նման դեպքերում նկատվում է նաև գերհոգնածություն, տոնուսի ու տրամադրության անկում և անքնություն: ÔºÕ¡Õ¼Õ¡Õ¶Õ£Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ°Õ¡Õ¯Õ¾Õ¡Õ®Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Õ¸Ö' Õ¿Õ¡Ö€Õ«Ö" Երեխաների կամ դեռահասների աչքերի տակ առաջացած ու այլևս չանհետացած պարկերը կարող են պայմանավորված լինել գենետիկ նախատրամադրվածությամբ: Բացի այդ, նման պարկեր կարող են առաջանալ նաև օրգանիզմի ծերացմամբ պայմանավորված տարիքային փոփոխությունների հետևանքով: Õ€Õ¸Ö€Õ´Õ¸Õ¶Õ¡Õ¬ ÖƒÕ¸ÖƒÕ¸ÕÕ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€ Կանանց մոտ աչքերի տակ պարկերի առաջացման պատճառ կարող է հանդիսանալ հորմոնալ ֆոնի անկայունությունը, ինչը բնորոշ է դաշտանային ցիկլի որոշ փուլերին: Ամսվա որոշ ամիսներին կանանց օրգանիզմն սկսում է հյուսվածքներում հեղուկ կուտակել, ինչն անդրադառնում է նաև դեմքի վրա: Õ"Õ©Õ« ÕÕ¸Õ¼Õ¸Õ¹Õ¶Õ¥Ö€Õ« Õ°Õ«Õ¾Õ¡Õ¶Õ¤Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€ Այս հիվանդությունները նույնպես կարող են դառնալ ստորին կոպի այտուցների պատճառ: Ընդ որում, այս դեպքում այտուցներն ուղեկցվում են նաև ճակատի ու քթի ցավով և բարձր ջերմությամբ: Ô±Õ¬Õ¥Ö€Õ£Õ«Õ¡Õ¶Õ¥Ö€ Ալերգիաների ժամանակ արտազատվում է հիստամին, որը լայնացնում է արյունատար անոթներն ու բարձրացնում է երակների թափանցելիությունը, ինչն էլ հանգեցնում է այտուցների առաջացման: Կոսմետիկ միջոցների սխալ գործածություն Կոպերի հատվածի մաշկը մեծ քանակությամբ քսուքներով մշակելու դեպքում պարկերի առաջացումից խուսափել չի հաջողվի: Ô¿Õ¥Õ¶Õ½Õ¡Õ¯Õ¥Ö€Õº Արևի ազդեցությունը, ծխախոտի, ալկոհոլի, աղի ու շաքարի չարաշահումն ու չափազանց տաք լոգանքները նույնպես հանգեցնում են աչքերի տակ պարկերի առաջացման: Նման դեպքերում խնդրից ազատվելու համար հարկավոր է առաջին հերթին փոխել կենսակերպը: Նյութի աղբյուրը՝ med.tert.am