
85 просмотры
2021-ի աշխարհի ամենահարուստ կանանց ցանկը գլխավորում է L'Oréal բիզնես-կայսրության ժառանգորդուհի Ֆրանսուազ Բետանկուր-Մեյերսը: Ցանկում ներկայացված է 328 կին, որոնցից 108-ը մեծ կարողության է հասել սեփական աշխատանքի արդյունքում: Այս տարվա փետրվարին Bumble ծանոթությունների ցանցի համահիմնադիր Ուիթնի Վուլֆ Հերդը ճանաչվեց ԱՄՆ պատմության մեջ ամենաերիտասարդ գլխավոր գործադիր տնօրենն ու ամենաերիտասարդ «self-made» միլիարդատերը: Նրա կարողությունն այս պահին գնահատվում է 1,3 միլիարդ դոլար: Նա առաջին անգամ է հայտնվել աշխարհի ամենահարուստ կանանց ցանկում: Õ'Õ¡Õ¶Õ¯Õ¸Ö'Õ´ Õ¶Õ¥Ö€Õ¡Õ¼Õ¾Õ¡Õ® Õ¥Õ¶ Õ¶Õ¡Ö‡ Õ¯Õ¡Õ¶Õ¡ÕµÖ", Õ¸Ö€Õ¸Õ¶Ö" Õ¯Õ¡Ö€Õ¸Õ²Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨ Õ¯Õ«Õ½Õ¸Ö'Õ´ Õ¥Õ¶ Õ¡Õ´Õ¸Ö'Õ½Õ«Õ¶Õ¶Õ¥Ö€Õ«, Õ¥Ö€Õ¥ÕÕ¡Õ¶Õ¥Ö€Õ« Ö‡ Õ¡ÕµÕ¬ Õ°Õ¡Ö€Õ¡Õ¦Õ¡Õ¿Õ¶Õ¥Ö€Õ« Õ°Õ¥Õ¿: Õ†Ö€Õ¡Õ¶Ö" Õ¡ÕµÕ½ Õ¿Õ¡Ö€Õ« 12-Õ¶ Õ¥Õ¶, Õ´Õ«Õ¶Õ¹Õ¤Õ¥Õ¼ Õ¶Õ¡ÕÕ¸Ö€Õ¤ Õ¿Õ¡Ö€Õ« 7-Õ¶ Õ§Õ«Õ¶: Օրինակ, ճապոնացի Կեյկո Էրիկավան ամուսնու հետ 40 տարի առաջ հիմնել է վիդեոխաղեր մշակող Koei Tecmo ընկերությունը: Ի դեպ, Էրիկավան ևս «self-made» միլիարդատեր է: Ի դեպ, 2021-ի աշխարհի ամենահարուստ կանանց ցանկում 66-ը ունեցվածքը պարզապես ժառանգել է: Նրանց մի մասն անձամբ աշխատել է ստացած ժառանգության ծավալը մեծացնելու ուղղությամբ, իսկ մյուս մասն ակտիվ մասնակցություն այդ հարցում չունի ընդհանրապես, մինչդեռ պետք է նշենք՝ ոմանց բախտն էլ հանգամանքների բերումով պարզապես բերել է: Օրինակ, 2021-ի աշխարհի ամենահարուստ կնոջ՝ Ֆրանսուազ Բետանկուր-Մեյերսի կարողության աճը կապված է ֆոնդային բորսայում վաճառվող բաժնետոմսերի հետ, որոնց գինը նախորդ տարի աճել է մինչև 40 տոկոս: Հիշեցնենք՝ վերջինս L'Oréal-ի 33 տոկոս բաժնեմասի սեփականատերն է: Եվ այսպես, 2021-ի աշխարհի ամենահարուստ կանանց ցանկը գլխավորում է Ֆրանսուազ Բետանկուր-Մեյերսը: 37-ամյա ֆրանսուհու ունեցվածը մարտի դրությամբ գնահատվել է 73,6 միլիարդ դոլար: Walmart-ի հիմնադիրների դուստր և ժառանգ՝ 71-ամյա Էլիս Ուոլթոնը 2-րդ հորիզոնականում է: Նրա կարողությունը 31,8 միլիարդ դոլար է գնահատվել: Աշխարհի ամենահարուստ մարդու՝ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի նախկին կինը՝ ՄաքՔենզի Սքոթը եզրափակում է աշխարհի ամենահարուստ կանանց եռյակը: Նրա ունեցվածքը մարտին գնահատվել է 53 միլիարդ դոլար: Չորրորդ հորիզոնականում 58-ամյա միլիարդատեր Ջուլիա Կոխն է՝ 46,4 միլիարդ դոլար կարողությամբ: 75-ամյա ամերիկուհի Միրիամ Ադելսոնը հինգերորդն է ցանկում՝ 38,2 միլիարդ դոլար ունեցվածքով: 81-ամյա Ժակլին Մարսը զբաղվում է կենդանիների համար կերերի ու քաղցրավենիքի արտադրությամբ: Նրա ունեցվածքը գնահատվում է 31,1 միլիարդ դոլար: Մարսը վեցերորդ ամենահարուստ կինն է աշխարհում: 2021-ի աշխարհի ամենահարուստ կանանց ցանկում յոթերորդը 39-ամյա չիանցի գործարար Յան Հուեյյանն է: Նա իր ընտանիքի հետ ընթացիկ տարվա մարտի տվյալներով ունի 29,6 միլիարդ դոլար ունեցվածք: Ամենահարուստ կանանց ցանկում 8-րդը Սյուզաննա Կլատենն է: 58-ամյա գերմանուհու ունեցվածքը 28,7 միլիարդ դոլար է կազմում: Իներորդ հորիզոնականում Ջինա Ռայնհարթն է: 67-ամյա ավստրալուհին հանքարդյունաբերությամբ ձեռք է բերել 23,6 միլիարդ դոլար կարողություն: 2021-ի ամենահարուստ կանանց տասնյակը եզրափակում է կրկին հանքարդյունաբերության շնորհիվ մեծ ունեցվածք կուտակած Այրիս Ֆոնտբոնան՝ Չիլիից: 78-ամյա միլիարդդատերն իր ընտանիքի հետ կուտակել է 23,3 միլիարդ դոլար գնահատվող կարողություն: