45 просмотры
Ամռանը մաշկի խնամքի առաջնահերթությունների ցանկում ավելանում է արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանվելը։ Արևապաշտպան միջոցների կարևորության, կիրառման և տարիքային առանձնահատկությունների մասին Panorama.am -ը զրուցել է «Ջոն Րիք» միջազգային բժշկական սպա կենտրոնի մաշկաբան-կոսմետոլոգ Լուսինե Բարսեղյանի հետ։ Ինչո՞ւ է կարևոր արևի ճառագայթներից պաշտպանվելը։ Մաշկաբան-կոսմետոլոգ-Արևի ճառագայթները վտանգավոր են մարդու առողջության համար։ Դրանք, առաջին հերթին, առաջացնում են կարմրություն և այրվածք, ջրազրկում, տարիքի հետ կապված ՝ ֆոտոծերացում, նաև մաշկային հիվանդությունների չարորակացում, այսինքն, արևի ճառագայթների չարաշահումից կարող են առաջանալ նաև մի շարք օնկոլոգիական հիվանդություններ։ -Ինչպե՞ս պետք է պաշտպանվել արևի ուղիղ ճառագայթներից։ Մաշկաբան-կոսմետոլոգ-Արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանվելու առաջնահերթ մեթոդը SPF-ի կիրառումն է առօրյայում՝ ինչպես դրսում, այնպես էլ տանը։ Արևապաշտպան ցանկալի է կիրառել տարվա բոլոր ամիսներին, անկախ եղանակից՝ ամառ է, ձմեռ է, անձրևային է, թե ոչ, քանի որ մեր մաշկը միշտ հակված է ուլտրամանուշակագույնին և դրանից պաշտպանված չէ։ Կան ուլտրաֆիալետի բարձր տեսակներ, որոնց պարագայում մենք անպայման պետք է օգտագործենք արևապաշտպան միջոցներ։ Տարիքից և մաշկի գույնից կախված կարող ենք օգտագործել SPF-ի տարբեր աստիճաններ. թուխ մաշկի դեպքում կարող ենք օգտագործել 15-20 SPF պարունակող միջոց, ինչքան մաշկի գույնը բաց է, այնքան դրա աստիճանը պետք է բարձր լինի։ -Ô¿Õ¡ÕžÕ¶ Õ¡Ö€Õ¤ÕµÕ¸Ö" Õ¡Ö€Ö‡Õ¡ÕºÕ¡Õ·Õ¿ÕºÕ¡Õ¶Õ¶Õ¥Ö€Õ« Õ¯Õ«Ö€Õ¡Õ¼Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¿Õ¡Ö€Õ«Ö"Õ¡ÕµÕ«Õ¶ Õ½Õ¡Õ°Õ´Õ¡Õ¶Õ¡ÖƒÕ¡Õ¯Õ¸Ö'Õ´Õ¶Õ¥Ö€Ö‰ Մաշկաբան-կոսմետոլոգ-Ո՛չ, սահմանափակումներ չկան, ընդհակառակը, երեխաներին՝ նորածնային տարիքից սկսած առանց արևապաշտպանի դուրս հանել չի կարելի։ Եթե գտնվելու եք արևի ուղիղ ճառագայթների տակ, ապա պետք է 15-20 րոպե շուտ տարածել քսուքը մաշկին, որ հասցնի պաշտպանիչ թաղանթ ստեղծել։ SPF-երը համատեղելի՞ են դիմահարդարման այլ միջոցների հետ։ Մաշկաբան-կոսմետոլոգ-Ընդհանրապես, մաշկի խնամքը պետք է եզրափակել արևապաշտպան քսուքով, այժմ կան բազմաթիվ արևապաշտպան քսուք, որոնք պարունակում են պիգմենտ, եթե չի բավարարում այդ գունային երանգը, ապա արտաքին շերտով կարող է օգտագործել տոնային քսուք կամ դիմափոշի։ -SPF-ից բացի ի՞նչ պաշտպանիչ միջոցներ կնշեք։ Մաշկաբան-կոսմետոլոգ-Արևից պաշտպանության լավագույն մեթոդը արևապաշտպանների կիրառությունն է, այս գործառույթն իրականացնող այլ միջոցներ,կարելի է ասել, չկան, իսկ հավելյալ պաշտպանության համար անհրաժեշտ է կրել բաց գույնի հագուստ, օգտագործել հովանոց և աշխատել երկար ժամանակ չմնալ արևի ուղիղ ճառագայթների տակ։