
2 просмотры
«Ամռան ամիսներին օդի ջերմաստիճանի, խոնավության տատանումները, սննդի, ձեռքերի հիգիենայի խախտումները հանգեցնում են հիվանդությունների տարածմանը, թեև թվում է, թե շոգ եղանակը պետք է մեզ պաշտպանի վիրուսներից»,- այս մասին Zarkerak.am-ի հետ զրույցում հայտնեց «Հերացի» պոլիկլինիկայի ընտանեկան բժիշկ Նարինե Ներսեսյանը՝ ընդգծելով, որ վիրուսներով վ արակվելու ռիսկը մշտապես առկա է: Ô¸Õ½Õ¿ Õ¶Ö€Õ¡, Õ¾Õ¡Ö€Õ¡Õ¯Õ«Õ¹ Õ°Õ«Õ¾Õ¡Õ¶Õ¤Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€Õ¨ Õ¬Õ«Õ¶Õ¸Ö'Õ´ Õ¥Õ¶ Õ«Õ¶Õ¹ÕºÕ¥Õ½ Õ¯Õ¡Õ¼Õ¡Õ¾Õ¡Ö€Õ¥Õ¬Õ«, Õ¡ÕµÕ¶ÕºÕ¥Õ½ Õ§Õ¬ Õ¸Õ¹ Õ¯Õ¡Õ¼Õ¡Õ¾Õ¡Ö€Õ¥Õ¬Õ«. «Կառավարելի են այն հիվանդությունները, որոնց նկատմամբ կան պատվաստումներ և հիվանդության աճը հնարավոր է նախօրոք պրոֆիլակտիկ եղանակով՝ պատվաստումների միջոցով կանխել: Սակայն, վերջին ժամանակներս գլուխ են բարձրացրել նաև կառավարելի հիվանդությունները՝ մասսայաբար բնակչության կողմից պրոֆիլակտիկ պատվաստումներից հրաժարվելու հետևանքով: Պատվաստումների դեմ տարվող քարոզը բացասաբար է ազդում բնակչության իմունշերտի ձևավորման վրա, որը բերում է հիվանդությունների տարածմանը: Կառավարելի հիվանդություններից են համարվում օրինակ կարմրուկը, խոզուկը, որոնք երկար ժամանակ Հայաստանում չէին արձանագրվել, բայց վերջին տարիներին հատկապես տարիքային մեծ խմբերում են սկսել արձանագրվել»: Ընտանեկան բժշկի խոսքով՝ ամռանը հատկապես շատ են հանդիպում աղիքային ինֆեկցիաները, օրինակ էնտերովիրուսը, նաև ինչպես նաև մեծ տարածում է ստանում ադենովիրուսը, կոկսակի վիրուսը, հեպատիտ Ա-ն. «Վերջին ժամանակներս նաև տզի կծելուց հետո են տարատեսակ հիվանդություններ առաջանում»: Մասնագետի փոխանցմամբ, վիրուսային հիվանդություններն ունեն կլինիկական նշաններ, նաև՝ վտանգի նշաններ ու եթե անգամ դրանցից 1-2-ը նկատելի են դառնում պետք է դիմել բուժօգնության՝ խուսափելով ինքնաբուժությունից. «Վիրուսներն ունեն կարճ ինկուբացիոն շրջան՝ մինչև 5 օր, իսկ հիվանդությունը կարող է տևել մինչև 10 օր: Առաջինն օրգանիզմի ջրազրկումն է, որն արտահայտվում է բերանի լորձաթաղանթի չորությամբ, մեզի քանակի նվազմամբ, կարող է դիտվել գլխապտույտ, գլխացավ, թուլություն, քնկոտություն, ակնագնդերի ներանկում, կղանքում արյան և թարախի առկայություն, ջրիկություն, մարմնի ջերմաստիճանի բարձրացում 38 աստիճան և ավելի, որովայնի սուր ցավեր, երկարատև լուծ՝ 2-3 օր և ավել, գիտակցության մթագնում կամ ինքնազգացողության կտրուկ վատացում, անզուսպ փսխում, մարմնի կոտրատվածություն, հազ, դժվարացած քթային շնչառություն, կարող է նկատվել նաև մաշկի ցան»: Նարինե Ներսեսյանը բացատրեց, որ բուժօգնության չդիմելու հետևանքը կարող է լինել անդառնալի ու շատ ծանր հատկապես երեխաների ու հղի կանանց ու ծերերի համար. «Հատկապես կառավարելի հիվանդությունների տարածման ռիկը նվազեցնելու համար անհրաժեշտ է, որ մեր բնակչությունը գիտակցի պատվաստումների կարևորությունը մասին»: