
4 просмотры
Ô±Õ´Õ¼Õ¡Õ¶ Õ¿Õ¡ÕºÕ¶ Õ¸Ö' Õ·Õ¸Õ£ Õ¥Õ²Õ¡Õ¶Õ¡Õ¯Õ¨ ÕÕ«Õ½Õ¿ Õ¾Õ¿Õ¡Õ¶Õ£Õ¡Õ¾Õ¸Ö€ Õ¥Õ¶ Õ±Õ¡ÕµÕ¶Õ¡ÕµÕ«Õ¶ Õ¡ÕºÕ¡Ö€Õ¡Õ¿Õ« Õ°Õ¡Õ´Õ¡Ö€, Õ°Õ¡Õ¿Õ¯Õ¡ÕºÕ¥Õ½ Õ±Õ¡ÕµÕ¶Õ¡ÕÕ¸Õ½Ö"Õ¡ÕµÕ«Õ¶ Õ´Õ¡Õ½Õ¶Õ¡Õ£Õ¥Õ¿Õ¶Õ¥Ö€Õ« Õ¤Õ¥ÕºÖ"Õ¸Ö'Õ´, Õ¸Ö€Õ¸Õ¶Ö" Õ´Õ¡Õ½Õ¶Õ¡Õ£Õ«Õ¿Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ£Õ¸Ö€Õ®Õ¸Ö'Õ¶Õ¥Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ·Ö€Õ»Õ¡Õ¶Õ¡Õ¯Õ¸Ö'Õ´ Õ«Õ¶Õ¿Õ¥Õ¶Õ½Õ«Õ¾ Ö…Õ£Õ¿Õ¡Õ£Õ¸Ö€Õ®Õ¸Ö'Õ´ Õ¥Õ¶ Õ±Õ¡ÕµÕ¶Õ¨: «Հերացի» պոլիկլինիկայի լոգոպեդ Մերի Շաբոյանը ներկայացրել է շոգ եղանակին ձայնի պահպանման վերաբերյալ օգտակար և արդյունավետ մի շարք խորհուրդներ: Շոգին ձայնի համար առավել տարածված հիմնական ռիսկերը Ջրազրկում: Բարձր ջերմաստիճանը նպաստում է խիստ քրտնարտադրությանը, ինչի հետևանքով օրգանիզմը կորցնում է մեծ քանակությամբ հեղուկ։ Եթե ջրի ընդունումն անբավարար է, խանգարվում է կոկորդի լորձաթաղանթի խոնավացումը, ինչի արդյունքում այն դառնում է չոր, խոցելի՝ բորբոքումների նկատմամբ։ Օդի խոնավության նվազում: Շոգ եղանակին օդը հաճախ դառնում է չոր՝ նվազեցնելով շնչառական ուղիների խոնավությունը։ Սա մեծացնում է կոկորդի լորձաթաղանթի վնասման հավանականությունը և ստեղծում բարենպաստ պայմաններ վերին շնչուղիների վարակների զարգացման համար։ Շնչառական համակարգի ծանրաբեռնվածություն: Շոգին օրգանիզմը ստիպված է լինում առավել ակտիվորեն գործել՝ ծանրաբեռնելով սրտի և թոքերի աշխատանքը։ Արդյունքում շնչառությունը արագանում է, ինչը լրացուցիչ ծանրաբեռնվածություն է առաջացնում ձայնային ապարատի վրա։ Լարինգիտի զարգացման բարձր ռիսկ: Շոգ եղանակին ակտիվանում են ալերգիկ ռեակցիաները, գրգռվում է կոկորդի լորձաթաղանթը՝ նպաստելով սուր կամ քրոնիկ լարինգիտի առաջացմանը։ Դրա հիմնական ախտանիշներն են՝ ձայնի խռպոտություն, հնչեղության կորուստ, կոկորդի ցավ, քորի զգացողություն, երբեմն՝ ձայնի լրիվ կորուստ։ Սննդակարգի և հանգստի խանգարում: Շոգ եղանակին հաճախ նվազում է ախորժակը, խաթարվում է քունը, ինչը բացասաբար է անդրադառնում ինչպես ընդհանուր առողջության, այնպես էլ ձայնային ապարատի գործունեության վրա։ Քնի խանգարման դեպքում կոկորդի մկանային համակարգը, զրկված լինելով հանգստից, աստիճանաբար կորցնում է իր աշխատունակությունը՝ նպաստելով ձայնի խանգարման առաջացմանը: Օդորակիչների ազդեցություն: Ամռան տապին մարդիկ հաճախ օգտագործում են օդորակիչներ, որոնք չորացնում են կոկորդի լորձաթաղանթը։ Սա կարող է նպաստել ձայնի խանգարումների առաջացմանը։ Քթային շնչառության խանգարում: Շոգին մարդիկ հաճախ շնչում են բերանով, ինչի հետևանքով կոկորդի լորձաթաղանթը չորանում է և կարող է հանգեցնել ձայնային ապարատի գործունեության խանգարմանը։ Սակայն պետք է իրազեկ լինենք, որ քթով շնչելիս օդը մաքրվում է մանրէներից, խոնավանում և նոր միայն անցնում դեպի թոքեր։ Մասնագետը հորդորում է շոգ եղանակի բացասական ազդեցությունից ձայնը պաշտպանելու համար հետևել պարզ, բայց արդյունավետ խորհուրդներին․ խմել մաքուր ջուր՝ փոքր կումերով և պարբերաբար՝ ողջ օրվա ընթացքում, խուսափել կոֆեին և ալկոհոլ պարունակող ըմպելիքներից, որոնք ուժեղացնում են ջրազրկումը, տանը և աշխատավայրում օգտագործել օդը խոնավացնող սարքեր (խոնավացուցիչ), սահմանափակել ֆիզիկական ակտիվությունը, խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, պահպանել առողջ սննդակարգ, ապահովել լիարժեք, որակյալ քուն, ձայնային ծանրաբեռնվածությունից խուսափել, եթե կոկորդում առկա է անհարմարության կամ գրգռման զգացողություն։