
277 просмотры
Տրանսճարպերը չունեն ոչ մի օգտակար հատկություն և վտանգավոր են առողջության համար. սա արդեն գիտական ւոսումնասիրություններով վերահաստատաված փաստ է, որի մասին պարբերաբար ահազանգում են ԱՀԿՆ-ն և և ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի որակի հսկողության վարչությունը (FDA):
Եկեք պարզենք, թե որոնք են ամենատարածված մոլորությունները.
ՄԻՖ 1. Տրանսճարպերը միայն ավելորդ քաշի պատճառ են, որևէ նշանակալի բացասական ազդեցություն չունեն օրգանիզմի վրա։
ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. Միայն ավելորդ քաշը չէ տրանսճարպերի հետևանքը. դրանք «խցանում են» անոթները և բարձրացնում «վատ» (LDL) խոլեստերինի մակարդակը արյան մեջ։
Ըստ ԱՀԿ-ի՝ տրանսճարպերի օգտագործումը 28%-ով մեծացնում է սրտի կորոնար հիվանդությունից մահվան ռիսկը։
Աշխարհում տարեկան ավելի քան 278 000 մահ կապված է հենց արդյունաբերական տրանսճարպերի օգտագործման հետ։
ՄԻՖ 2. Սննդի արտադրության մեջ տրանսճարպերի փոխարինումը կհանգեցնի սննդի համի և արժեքի փոփոխության:
ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. Արդյունաբերական տրանսճարպերը (մասնակի հիդրոգենացված յուղերը) կարող են հաջողությամբ փոխարինվել առողջարար բուսական յուղերով (օրինակ՝ արևածաղկի, եգիպտացորենի, ձիթապտղի, կտավատի յուղերով)՝ առանց սննդի համի, հասանելիության կամ արժեքի փոփոխության։
ՄԻՖ 3. Մարդու օրգանիզմին օրական անհրաժեշտ է որոշակի քանակությամբ տրանսճարպ։
ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. Տրանսճարպերը մարդու օրգանիզմին անհրաժեշտ չեն։ ԱՀԿ-ն խիստ հորդորում է սահմանափակել դրանց օգտագործումը՝ օրական սննդակարգի ընդհանուր էներգետիկ արժեքի 1%-ից պակաս չափով (ինչը կազմում է 2.2 գրամից էլ քիչ՝ օրական 2000 կալորիա սնվող մարդու համար)։
Խանութից գնումներ կատարելիս միշտ կարդացեք պիտակը (Nutrition Facts)՝ ուշադրություն դարձնելով, որ տրանսճարպերի քանակը լինի 0 գրամ։
Միաժամանակ, խուսափե՛ք այն մթերքներից, որոնց բաղադրության մեջ նշված է «մասամբ հիդրոգենացված յուղ», և սահմանափակե՛ք տապակած ու արագ սննդի օգտագործումը։