Friday, May 3, 2024

մայրեր

Մանկան ԱնկյունՆորություններ

10 օգտակար խորհուրդ ապագա մայրերին և հայրերին, որոնց անհրաժեշտ է հետևել երեխայի ծննդից առաջ և հետո

Հղիության ընթացքում կանոնավորապես այցելեք մոտակա առողջապահական հաստատություն Առնվազն չորս անգամ անտենատալ (նախածննդյան) այց կատարեք բժշկին: Ձեր բժշկին հարցրեք, թե երբ է հարկավոր նախածննդյան հսկողության նպատակով այց կատարել: Իմացեք հղիության վտանգավոր նշանների մասին, ինչպիսիք են արյունահոսությունը, բարձր ջերմությունը, ձեռքերի և ոտքերի այտուցը և տեսողության վատացումը։ Եթե ձեր զուգընկերուհին հղի է, անպայման ուղեկցեք նրան բժշկի կանոնավոր այցերի ժամանակ։ 2. Պլանավորեք ծննդաբերությունը Բարդություններից խուսափելու համար նախապես որոշեք առողջապահական հաստատությունը և թե որ մանկաբարձի օգնությամբ եք ծննդաբերելու։ Հմուտ մանկաբարձը կարող է. Օգնել երեխայի անվտանգ ծննդաբերությանը: Վաղ շրջանում բացահայտել առողջական հնարավոր խնդիրները և վտանգի նախանշանները: Առողջական վիճակի բարդացման դեպքում երեխայի մորը և ընտանիքին հետագա քայլերի վերաբերյալ խորհուրդներ տալ: Անհրաժեշտության դեպքում վարել դեպքը և մորն ու նորածնին համապատասխան բուժհաստատություն ուղղորդել բուժման նպատակով: 3. Ծննդաբերությունից առաջ և հետո հոգ տարեք ձեր մտավոր և ֆիզիկական առողջության մասին: Կանայք հուզական, ֆիզիկական և հոգեբանական փոփոխությունների են ենթարկվում, ինչպիսիք են հղիությունից առաջ և հետո քաշ հավաքելը և ինքնավստահության կորուստը։ Օգնություն խնդրելու մեջ ո՛չ մի ամոթալի բան չկա։ Ձեր ապրումների մասին խոսեք ընտանիքի անդամների կամ ընկերոջ հետ։ Կարող եք միանալ ծնողական որևէ խմբի կամ մայրերի որևէ ակումբի՝ այլ մայրերի հետ կիսվելու նպատակով։ Հարցերի դեպքում դիմեք ձեր ծննդաբերությունը վերահսկող բուժաշխատողին կամ այլ նեղ մասնագետի՝ օգնության համար։ Կարևոր է, որ թե՛ հայրերը, թե՛ մայրերն ակտիվ դերակատարում ունենան իրենց երեխայի դաստիարակության հարցում։ Սա ներառում է նաև իրար սատարելը և հոգսերը կիսելը։

Read More
ՆորություններԺամանց

Սիրելի մայրեր, կանայք և քույրեր, ջերմորեն շնորհավորում ենք ձեզ` Մայրության և գեղեցկության տոնի առթիվ

Սիրելի մայրեր, կանայք և քույրեր, ջերմորեն շնորհավորում ենք ձեզ` Մայրության և գեղեցկության տոնի առթիվ: Բոլոր ժամանակնեարում կինը կյանքի, ընտանեկան ջերմության

Read More
Մանկան ԱնկյունՆորություններ

Ինչո՞ւ են որոշ կանայք երկվորյակներ ծնում

Մայրերը, ովքեր երկվորյակներ են ծնում, ավելի շուտ հաջողակ են, քան կենսաբանորեն եզակի, այս եզրակացության են հանգել Լայբնիցի ինստիտուտի գիտնականները Nature

Read More
Նորություններ

Նվիրիր քո ծաղիկը՝ կատարելով նվիրաբերություն ի պատիվ մեր հերոսների մայրերի. Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տարբեր պատերազմներում զոհված երեք զինծառայողների մայրերի լուսանկարն ու նշել. «Գայանե Սահակյանը ապրիլյան

Read More
Մանկան ԱնկյունՆորություններ

Զինվոր կորցրած մայրերի վերարտադրողական առողջության ծախսերն ամբողջությամբ կփոխհատուցվեն

ՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելիս կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն, կամ հատուկ առաջադրանք, կամ ծառայողական

Read More
Նորություններ

Մինչև 30 տարեկան մայրերը կարող են 6 ամիս ուսուցում ստանալ գործատուի մոտ և ստանալ նվազագույն աշխատավարձ. պաշտոնյա.tert.am

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչություն պետ Ժորա Սարգսյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնեց, որ պետական բյուջեի միջոցների հաշվին ծրագիր է իրականացվելու,

Read More
x Close

Like Us On Facebook