Առատ քրտնարտադրության առաջացման պատճառներն ու տհաճ ախտանշաններից ազատվելու միջոցները
Ըստ վիճակագրության, երկրագնդի բնակչության 3%-ը տառապում է առատ քրտնարտադրությամբ և հաճախակի այդ խնդիրը մարդու համար դառնում է կրիտիկական:
Ամռան գալու հետ զուգահեռ, քրտնարտադրության խնդիրը կրկին սրանում է: Միշտ չէ, որ առատ քրտնարտադրությունը հանդիսանում է վատ հիգիենայի հետևանք, հաճախակի առատ քրտնարտադրությունը (հատկապես գիշերայինը հանդիսանում է հիպերհիդրոզի հետևանք) վկայում է այն մասին, որ օրգանիզմում զարգանում է բավականին լուրջ պաթոլոգիա:
Ամեն ինչ նյարդերից է
Հիպերհիդրոզի զարգացման հիմնական պատճառների շարքում նշվում է փսիխոգեն գործոնը: Անհանգստության, վախի, ընկճվածության դեպքում մարմնի տարբեր հատվածներ, օրինակ ձեռքի ափերը, թևատակերն ու մեջքը սկսում են արագ քրտնել:
Այս դեպքում մասնագետները նշում են, որ խնդիրը դյուրագրգիռ նյարդային համակարգի մեջ է: Ուստի այդ վիճակից դուրս գալու համար հարկավոր է դիմել հոգեթերապևտի կամ նյարդաբանի: Խթանող գործոնների հայտնաբերումից հետո, մասնագետները միանշանակ կնշանակեն հանգստացնող դեղամիջոցներ ու խոտաբույսեր, իսկ որոշ դեպքերում անգամ հոգեթևրապիայի սիանսներ:
Որպես կոսմետիկ միջոցներ կարող եք օգտագործել չորացնող լոսյոններ ու հեղուկ տալկ:
Նյարդային համակարգի հետ կապված երկարատև խնդիրները ևս կարող են դառնալ առատ քրտնարտադրության պատճառ: Անոթների ջղակծկումների հետևանքով կարող է խախտվել ջերմափոխանակությունն ու փոխվել շրջակա ջերմաստիճանի ընկալունակությունը: Այս դեպքում կարող է օգնել նյարդաբանը:
Բացի այդ, հարկավոր է սննդակարգից հանել այն մթերքները, որոնք կարող են հավելյալ քրտնարտադրության պատճառ դառնալ. դրանք են սուրճը, կծու ուտեստները, մեղրը, ալկոհոլն ու համեմունքները:
Մարմնի ավելորդ քաշը ևս մեկ պատճառ է , որը հանգեցնում է հիպերհիդրոզի: Գեր մարդիկ ավելի շատ են քրտնում, քանի որ մաշկի տակ առկա հաստ ճարպաշերտը խանգարում ջերմափոխանակմանը և այս դեպքում օգնում է միայն նիհարելը:
Բացի այդ, հարկավոր է հաճախակի ընդունել ցնցուղ, օգտագործել հակաքրտինքային միջոցներ ու ընդունել կաղնու կեղևով վանաններ:
Հորմոնալ տատանումներ
Հորմոնալ տատանումները ևս հաճախակի դառնում են հիպերհիդրոզի առաջացման պատճառ: Առավել հաճախ նման խնդիր նկատվում է դեռահասների մոտ՝ հորմոնալ տատանումների շրջանում, ինչպես նաև կանանց մոտ՝ դաշտանդադարի շրջանում, ասինքն դիսբալանսի հետևանքով նկատվում է ջերմակարգավորման խանգարումներ:
Ընդ որում տարբեր տարիքային խմբերում գտնվող մարդկանց մոտ կարող են նկատվել նույն ախտանշանները՝ առատ քրտնարտադրություն ու ջերմության զգացողության առաջացում:
Դեռահասներին խորհուրդ է տրվում մի փոքր համբերել ու այդ ամենի հետ զուգահեռ հետևել հիգիենայի կանոններին:
Ինչ վերաբերվում է հղիներին, ապա նրանց մոտ առատ քրտնարտադրություն նկատվում է 1-ին եռամսյակին, երբ տեղի է ունենում օրգանիզմի ամենակտիվ հորմոնալ փոփոխությունը:
Բացի այդ, ազդում է նաև մարմնի ծավալի արագ ավելացումը, որը ևս հանդիսանում է ջերմակարգավորման ռեժիմի խանգարման պատճառ:
Շատ կարևոր պատճառ է հանդիսանում նաև վահանգեղձի աշխատանքի հետ կապված խնդիրների առաջացումը: Որոշ հիվանդությունների դեպքում բարձրանում է վահանագեղձի հորմոնների մակարդակը, որի պատճառով էլ արագանում է նյութափոխանակությունը: Արդյունքում այդ ամենն առաջացնում է ջերմության զգացողություն անգամ ցուրտ եղանակին: Այդ խնդրի կարգավորման համար հարկավոր է դիմել էնդոկրինոլոգի:
Արագ բժշկի մոտ
Եթե հիպերհիդրոզի նոպաները սկսել են առաջանալ գիշերվա ընթացքում, կամ եթե ամբողջ մարմինն է քրտնել(կամ նրա մի կողմը) և դրա հետ մեկտեղ մարդուն տանջում է անքննությունը, հազը, ծարավի ուժեղ զգացողությունը, հարկավոր է որքան հնարավոր է արագ դիմել բժշկի:Նախ հարկավոր է դիմել թերապևտի, որը կկարողանա նշանակել համապատասխան բուժում:
Որպեսզի այդ շրջանում չառաջանա դիսկոմֆորտ, հարկավոր է հետևել անձնական հիգիենայի կանոններին ու օգտագործել հակաքրտինքային միջոցներ:
Ինչպես ազատվել տհաճ ախտանշաններից
Հիպերհիդրոզն առայժմ բժիշկները չեն կարողանում բուժել, սակայն նրանք կարողանում են մարդուն ազատել տհաճ ախտանշանների առկայությունից: Որպեսզի կարողանաք պահպանել թարմությունն ու ձեզ ինքնավստահ զգաք, օգտագործեք հակաքրտինքային միջոցներ: Ոչ թե հոտազերծիչներ , այլ ավելի ուժեղ միջոցներ, որոնք հավելյալ ոչնչացնում են բակտերիաներն ու տհաճ հոտը:
Որոշ դեպքերում խնդրի «քողարկման» համար օգտագործում են իոնոֆորեզի պրոցեդուրան: Նման պրոցեդուրայի շնորհիվ հնարավոր է որոշ ժամանակով «անջատել» օրգանիզմի քրտինքային գեղձերը, որը հնարավոր է լինում կատարել գեղձերի վրա ցածր էլեկտրական հոսանքի ներազդման միջոցով:
Դեղորայքային թերապիան օգնում է որոշ միջոցների շնորհիվ մի փոքր նվազեցնել քրտնագեղձերի ակտիվությունը:
Ժամանակակից մեթոդներից հաճախակի օգտագործում են նաև բոտոքսը: Նման դեղամիջոցի ներակումները կարող են որոշ ժամանակով կանգնեցնել շատ առատ քրտնարտադրությունը:
Առավել ծանր դեպքերում կարող են առաջարկվել նաև վիրահատական միջամտություններ, որը հիմնականում նախատեսում է կրծքավանդակում գտնվող նյարդի կրճատում, որն էլ և առաջացնում է առատ քրտնարտադրություն:
Բացի այդ, վիրահատության միջոցով հնարավոր է կրճատել խնդրահարույց հատվածներում քրտնագեղձերի քանակությունը:
Աղբյուր՝ aif.ru