Երիտասարդացնող և սնուցող դիմակ
Սուրճով սկրաբ կնճիռների դեմ
Եփել թունդ սուրճ 1/2 բաժակ, սպասել որպեսզի մի փոքր սառչի, ավելացնել սև ալյուր և ձվի դեղնուց: Այս ամենը լավ խառնել և քսել դեմքին ու պարանոցի հատվածում: Թողնել 15-20 րոպե, ցանկալի է հորիզոնական դիրք ընդունել, այնուհետև լվանալ սկրաբը սառը ջրով:
Սնուցող դիմակ՝ չոր մաշկի համար – Վերցնել 2-ական ճաշի գդալ մեղր և վարսակի ալյուր, 1 ճաշի գդալ կանաչ թունդ թեյ, 0,5 ճաշի գդալ ձիթապտղի յուղ, լավ խառնել:
Դիմակ կնճիռների դեմ` ցանկացած մաշկի համար – 1/2 բաժակ եռացրած ջրին խառնել 1 ճաշի գդալ թարմ քամած նարնջի հյութ, խառնելով ավելացրեք այնքան վարսակի ալյուր, որ դառնա թթվասերի խտության:
Երիտասարդացնող և սնուցող դիմակ` ցանկացած մաշկի համար – Խառնել 1 ճաշի գդալ վարսակի ալյուր, 1 ճաշի գդալ ալոեի հյութ և 2 ճաշի գդալ կաթ: Զանգվածը խառնելով տաքացնել մինչև մարմնի ջերմաստիճանը: Քսել դեմքին և պարանոցին:
Արմավ և կաթնաշոռ: 1 ճաշի գդալ կաթնաշոռի վրա ավելացնել 1 ճաշի գդալ յուղոտ կեֆիր, խառնել ու ավելացնել փափուկ արմավ: Ավելացրեք այնքան արմավ, որ ստացվի խիտ խառնուրդ: Դեմքին պահել 20 րոպե: Նախատեսված է հատկապես զգայուն մաշկի համար: