Friday, May 3, 2024
ՀայտարարություններՆորություններ

Սեպտեմբերի 29-ին նշվում է Սրտի համաշխարհային օրը

❣️Միջազգային օրացույցում սեպտեմբերի 29-ը Սրտի համաշխարհային օրն է։
🏷1999 թվականից սկսած՝ ամեն տարի այս օրը կազմակերպվող միջոցառումները նպատակաուղղված են սրտանոթային հիվանդությունների վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացմանը, այդ հիվանդությունների կանխարգելմանն ու կառավարմանը։
📍Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ սրտանոթային հիվանդությունները շարունակում են մնալ թիվ մեկ մարդասպանն աշխարհում․ դրանց հետևանքով տարեկան մահանում է 18,6 միլիոն մարդ:
Սրտի հիվանդություններից և կաթվածից վաղաժամ մահերի մեծ մասից հնարավոր կլինի խուսափել, եթե վերահսկվեն հիմնական ռիսկային գործոնները` ծխախոտի օգտագործումը, անառողջ սննդակարգը և անբավարար ֆիզիկական ակտիվությունը:
❣️Այս տարի Սրտի համաշխարհային օրվա կարգախոսն է՝ «Օգտագործի՛ր սիրտը և միացի՛ր»

Leave a Reply

x Close

Like Us On Facebook