Ինչո՞ւ են մարդիկ խռմփացնում
Ինչո՞ւ են մարդիկ խռմփացնում
Որոշեցի նրան բացատրելուց բացի, ձեզ էլ պատմել))
Խռմփոցի հիմնական պատճառներից մեկը բերանային շնչառությունն է
Օդի` բերանով անցման հետևանքով փափուկ քիմքը և փափուկ հյուսվածքները թրթռում են: Այդ տատանումից ձևավորված վիբրացիայից առաջանում է խռմփոցի ձայնը
Խռմփոցը կարող է լինել ինչպես կյանքի համար վտանգավոր, այնպես էլ պարզապես տհաճ երևույթ
Խռմփոցի պատճառներից է նաև`
քթըմպանում գոյացությունը կամ քթըմպանային նշիկի գերաճը
միջնապատի դեֆորմացիայի հետևանքով առաջացած դժվարացած քթային շնչառությունը
ալերգիկ կամ հիպերտրոֆիկ ռինիտների հետևանքով առաջացած դժվարացած քթային շնչառությունը
ալկոհոլի օգտագործումը
գերքաշով մարդկանց մոտ, ում չի բավարարում քթային շնչառությունը և նրանք ստիպված են լինում բերանով շնչել
Խռմփոցն ունի տաբեր աստիճանի ծանրություններ
Խռմփոցի ամենաբարդ ու վտանգավոր տեսակը քնի ապնոէ համախտանիշն է, երբ մարդը քնի մեջ կարող է խեղդվել
Խռմփոցից ազատվելու համար հարկավոր է պարզել դրա պատճառը
Եթե խռմփոցը ձեզ ծանոթ երևույթ է, ապա հարկավոր է անցնել հետազոտություն: