Sunday, April 28, 2024
ՀիվանդություններՆորություններ

Ինչո՞ւ են մարդիկ խռմփացնում

Ինչո՞ւ են մարդիկ խռմփացնում
Որոշեցի նրան բացատրելուց բացի, ձեզ էլ պատմել))
Խռմփոցի հիմնական պատճառներից մեկը բերանային շնչառությունն է
Օդի` բերանով անցման հետևանքով փափուկ քիմքը և փափուկ հյուսվածքները թրթռում են: Այդ տատանումից ձևավորված վիբրացիայից առաջանում է խռմփոցի ձայնը
Խռմփոցը կարող է լինել ինչպես կյանքի համար վտանգավոր, այնպես էլ պարզապես տհաճ երևույթ
📌Խռմփոցի պատճառներից է նաև`
🖇քթըմպանում գոյացությունը կամ քթըմպանային նշիկի գերաճը
🖇միջնապատի դեֆորմացիայի հետևանքով առաջացած դժվարացած քթային շնչառությունը
🖇ալերգիկ  կամ հիպերտրոֆիկ ռինիտների հետևանքով առաջացած դժվարացած քթային շնչառությունը
🖇ալկոհոլի օգտագործումը
🖇️գերքաշով մարդկանց մոտ, ում չի բավարարում քթային շնչառությունը և նրանք ստիպված են լինում բերանով շնչել
‼️Խռմփոցն ունի տաբեր աստիճանի ծանրություններ
📌Խռմփոցի ամենաբարդ ու վտանգավոր տեսակը քնի ապնոէ համախտանիշն է, երբ մարդը քնի մեջ կարող է խեղդվել
Խռմփոցից ազատվելու համար հարկավոր է պարզել դրա պատճառը
Եթե խռմփոցը ձեզ ծանոթ երևույթ է, ապա հարկավոր է անցնել հետազոտություն:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook