Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 9-րդ միջոցառման լրացման կարգը
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 9-րդ միջոցառման համար տվյալներ լրացնելուց կա նաև փաստաթղթեր կցելու անհրաժեշտություն․ այս մասին գրել է Զարուհի Բաթոյանը իր ֆեյսբուքյան էջում։
Հարգելի՜ քաղաքացիներ, եթե դիմում եք 9-րդ միջոցառման համար, տեղեկացնում ենք, որ բացի տվյալներ լրացնելուց կա նաև փաստաթղթեր կցելու անհրաժեշտություն․
✅ եթե երեխան ծնվել է մինչև 2015 թվականի հունվարի 1-ը (կցվող փաստաթուղթ՝ երեխայի ծննդյան վկայականի էլեկտրոնային լուսապատճեն)
✅ եթե երեխայի ծննդյան պետական գրանցումն իրականացվել է օտարերկրյա պետությունում
(կցվող փաստաթղթեր՝ երեխայի ծննդյան վկայականի էլեկտրոնային լուսապատճեն (անկախ երեխայի ծննդյան տարեթվից) և ամուսնության վկայականի կամ հայրություն ճանաչելու վկայականի էլեկտրոնային լուսապատճեն)
9-րդ միջոցառման պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ՝ bit.ly/34AH2XM
9-րդ միջոցառման համար դիմում մուտքագրել այստեղ՝ bit.ly/2K9lhES