Հայաստանում ներդրվելու է աորտայի շերտազատման վիրահատության պետական աջակցության ծրագիր
2022 թվականին ՀՀ առողջապահության նախարարության գործունեությունը հիմնականում ուղղված է եղել հիվանդությունների վաղ հայտնաբերմանը և համապատասխան բուժման կազմակերպմանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին 2022 թվականի ամփոփիչ ասուլիսում հայտնեց ՀՀ Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը:
Փոխնախարարի խոսքով՝ ուշադրության կենտրոնում են եղել առավել հաճախակի հանդիպող և մահացության բարձր ցուցանիշ ունեցող հիվանդությունները:
«Չարորակ նորագոյացությունների ուղղությամբ պետության աջակցությամբ մատուցվող ծառայությունները վերջին 3 տարիների ընթացքում ավելացել են շուրջ 3.5 անգամ: Պետությունն այս ուղղությամբ հատկացվող ֆինանսավորումը դինամիկ ավելացնում է: Մեծացել է նաև ծառայությունների մատուցումը սրտաբանության և անհետաձգելի սրտային վիրաբուժության ուղղությամբ: Նախորդ տարիների համեմատ ծառայությունների ֆինանսավորումը շուրջ 2 անգամ ավելացել է»,- ասաց նա: