Saturday, April 27, 2024
ՀայտարարություններՆորություններ

Երևանից դեպի Բերդ. ՈՒԱԿ-ը շարունակում է ԱՆՎՃԱՐ ակցիաների շարքը

Երևանից դեպի Բերդ. ՈՒԱԿ-ը շարունակում է ԱՆՎՃԱՐ ակցիաների շարքը

🟥 Ուռուցքաբանության ազգային կենտրոնը, ուշադրության կենտրոնում պահելով բնակիչների առողջությունը, պարբերաբար կազմակերպում է ԱՆՎՃԱՐ հետազոտություններ ինչպես կենտրոնում, այնպես էլ դրանից դուրս:

Հետամուտ լինելով երկրի քաղաքացիների կանոնավոր հետազոտվելուն, և, հաշվի առնելով որոշ բնակիչների մայրաքաղաք գալու բարդությունները՝ ՈՒԱԿ-ը կազմակերպում է ԱՆՎՃԱՐ հետազոտություններ մարզերում:

🟪 Ուռուցքաբանության ազգային կենտրոնի բժշկական թիմն այս անգամ գնում է Երևանից 202 կմ հեռու՝ ԲԵՐԴ քաղաք:

Բերդում և դրանից դուրս ապրող սիրելի՛ հայրենակիցներ,

մայիսի 27-ին հրավիրում ենք անցնելու ԱՆՎՃԱՐ սոնոգրաֆիկ, դուպլեքս հետազոտություններ և ստանալու նեղ-մասնագիտական խորհրդատվություններ:

◼️ Կրծքագեղձի, վահանաձև գեղձի, որովայնի օրգանների և փոքր կոնքի սոնոգրաֆիա, ինչպես նաև դուպլեքս հետազոտություն կանցկացնեն մեր կենտրոնի լավագույն մասնագետներ Նարինե Կրյուչկյանը, Կարինե Խոնդկարյանը, Անահիտ Դարբինյանը:

Վերոնշյալ հետազոտությունները կանցկացվեն կենտրոնի կողմից բերված ժամանակակից ուլտրաձայնային սարքավորումներով:

Մասնագիտական ԱՆՎՃԱՐ խորհրդատվություն կտրամադրեն կենտրոնի լավագույն մասնագետները՝ հետևյալ ծառայություններով՝

🔹գինեկոլոգիա՝ Կանանց առողջության կլինիկայի ղեկավար Կարո Բազիկյան,
🔹 մամոլոգիա՝ Մետաքսյա Մկրտչյան,
🔹 թոքաբանություն՝ Ախտորոշման ծառայության ղեկավարի տեղակալ Նունե Ազիզյան,
🔹 էնդոկրինոլոգիա՝ Դեղորայքային ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար Նաիրա Ջանոյան,
🔹 նեյրովիրաբուժություն՝ Աննա Կիզոկյան,
🔹 ուրոլոգիա՝ Վարդան Առաքելյան,
🔹 գաստրոէնտորոլոգիա՝ Հերմինե Մաղաքյան:

🟩 Ակցիան կանցկացվի մայիսի 27-ին, ԲԵՐԴԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ (հասցե՝ Ալեք Մանուկյան փող., 25 շենք):

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. տեղերը սահմանափակ են:

📞Գրանցվելու համար մինչև մայիսի 25-ը զանգահարեք 077516951 հեռախոսահամարով, երկուշաբթիից ուրբաթ՝ 10:00-17:00։

Որպես նպատակ՝ ՁԵՐ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ
Որպես միջոց՝ ՄԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ
ՍԻՐՈՎ՝ ՈՒԱԿ

Leave a Reply

x Close

Like Us On Facebook