Sunday, April 28, 2024
Նորություններ

Հայաստանում ներդրվելու է աորտայի շերտազատման վիրահատության պետական աջակցության ծրագիր

2022 թվականին ՀՀ առողջապահության նախարարության գործունեությունը հիմնականում ուղղված է եղել հիվանդությունների վաղ հայտնաբերմանը և համապատասխան բուժման կազմակերպմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին 2022 թվականի ամփոփիչ ասուլիսում հայտնեց ՀՀ Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը:

Փոխնախարարի խոսքով՝ ուշադրության կենտրոնում են եղել առավել հաճախակի հանդիպող և մահացության բարձր ցուցանիշ ունեցող հիվանդությունները:

«Չարորակ նորագոյացությունների ուղղությամբ պետության աջակցությամբ մատուցվող ծառայությունները վերջին 3 տարիների ընթացքում ավելացել են շուրջ 3.5 անգամ:  Պետությունն այս ուղղությամբ հատկացվող ֆինանսավորումը դինամիկ ավելացնում է: Մեծացել է նաև ծառայությունների մատուցումը սրտաբանության և անհետաձգելի սրտային վիրաբուժության ուղղությամբ: Նախորդ տարիների համեմատ ծառայությունների ֆինանսավորումը շուրջ 2 անգամ ավելացել է»,- ասաց նա:

 Նազարյանը նշեց՝  2023 թվականին ներդրվելու է աորտայի շերտազատման վիրահատության պետական աջակցության ծրագիր: Մեծ հաջողությամբ իրականացվում է նաև ուղեղի կաթվածի ծրագիրը:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook