Մինչև 30 տարեկան մայրերը կրթաթոշակ կստանան ու աշխատանքի կտեղավորվեն
Հայաստանում մինչև 30 տարեկան մայրերի համար գործատուն անակնկալ ունի։ Նրանց կաջակցեն աշխատանք գտնելու հարցում։
Sputnik. Մինչև 30 տարեկան երիտասարդ մայրերին կառավարության աջակցությամբ գործատուները կտրամադրեն վերապատրաստման կուրսեր։ Հոկտեմբերի 12-ի նիստի ժամանակա որոշման նախագծին հավանություն տվեց վարչապետ Կարեն Կարապետյանը։
Որպեսզի երիտասարդ մայրերը մասնագիտություն ունենան, կառաջարկվի նաև 6-ամսյա կրթաթոշակ։ Պետությունը կվճարի այն ընկերությունների աշխատակիցներին, որոնք համաձայն կլինեն ստանձնելու այդ գործը։ Այդ աշխատակիցները կստանան իրենց աշխատավարձի 20 տոկոսի չափով հավելավճար։
Ծրագրում ընդգրկվող կանայք սկզբնական շրջանում կլինեն հարյուրը։ Կես տարի նրանք կստանան ամսական 78 հազար դրամ աշխատավարձ։ Ծրագիրը կմեկնարկի 2018 թվականից։
Read more: https://armeniasputnik.am/society/20171012/9024700/armenia-mayr-toshak-ashxatanq.html