Sunday, April 28, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Ինչու է վազքի ժամանակ հաճախ կողատակի ցավ նկատվում

Ձախ կողատակի կտրուկ ցավն ամենատարածված խնդիրներից մեկն է, որին բախվում են մարզումների սկսնակ սիրահարները, այս մասին «Доктор Питер» պորտալի հետ զրույցում ասել է թերապևտ, գաստրոէնտերոլոգ Վերա Սամսոնովան՝ ներկայացնելով այս նման տհաճ զգացողությունների պատճառները։

Մասնագետի խոսքով՝ վազքի ժամանակ ի հայտ եկող այս ցավոտ զգացողությունները շատերը կապում են լյարդի կամ աղիների հատվածի ախտաբանական փոփոխությունների հետ, մինչդեռ իրականում դա այդպես չէ։ Ցավի նման նոպաներն իրականում առողջության համար վտանգ չեն ներկայացնում։

«Ցավի այդ տեսակը կապված է արյան շրջանառության ակտիվացման հետևանքով արյունով լցվող ու լայնացող փայծաղի հատվածում առկա ընկալիչների գրգռման հետ։ Փորձառու մարզիկները գիտեն, որ նման ցավից կարելի է արագ ազատվել կամ առհասարակ խուսափել դրանից», – նշել է մասնագետը։

Նրա խոսքով՝ վազքի ժամանակ կողատակի ցավից խուսափելու համար հարկավոր է մարզումից առաջ նախապատրաստել մարմինն ու մկանները, իսկ դրա ընթացքում պահպանել հավասարաչափ շնչառությունը։ Եթե ցավից, այնուամենայնիվ, չի հաջողվել խուսափել, ապա հարկավոր է կանգ առնել, շնչառությունը կարգավորել և միայն դրանից հետո շարունակել վազքը։

Նյութը ՝ www.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook