Նշաններ ,որոնք խոսում են երեխայի տեսողության և լսողության հետ կապված շեղումների մասին
Լսողության և տեսողության հետ կապված բոլոր դժվարությունները որքան վաղ են հայտաբերվում, այնքան ավելի հեշտ են շտկվում: Դա հնարավորություն է տալիս խուսափելու խոսքի և շարժումների ներդաշնակության խանգարումներից:
Երեխայի ծանրալսության մասին կարելի է կասկածել, եթե`
- Երեխայի խոսքը անհասկանալի և աղքատիկ է,
- Երեխան անտարբեր է խոսողի նկատմամբ, հատկապես եթե չի տեսնում խոսողին,
- Երեխան շատ մոտ է նստում հեռուստացույցին և լսում է միայն ամենաբարձր ձայները
- Ականջի բորբոքումներ`օտիտ,հաճախակի է ունենում
- Չի արձագանքում երբ իրեն կանչում են
- Չի սիրում լսել հեքիաթներ,եթե սենյակում աղմուկ է
- Չատ ուշադիր է նայում խոսողի շրթունքներին
- Չշփվող է,ինքնամփոփ,ինքնավստահ չէ
Երեխայի տեսողության հետ կապված բարդություններն են`
*Շլություն-աչքերը նայում են տարբեր ուղղություններով, քանի որ ակնագնդերի կմախքային մկանների աշխատանքը ճիշտ չի զուգակցված:Շլությունը կարող է լինել ժառանգական կամ ծագել կրած հիվանդությունների հետևանքով:
*Հեռատեսություն- վատ է տեսնում մոտիկը,
*Կարճատեսություն – վատ է տեսնում հեռուն,
*Աստիգամատիզմ- աչքի օպտիկական անկանոնություն է,որը տեսողության լուրջ խնդիր է,
*Ամբլիոպիա- զարգանում է այն դեպքում, երբ հեռատեսությունը,կարճատեսությունը և աստրիգմատիզմը ժամանակին չեն շտկվում: Երեխան այս դեպքում անբավարար է օգտագործում ավելի վատ տեսնող աչքը:
Տեսողության հետ կապված շեղումների մասին կարելի է կասկածել եթե
- Երեխան առարկաները շատ է մոտեցնում աչքերին
- Նկարել, կարդալ չի սիրում
- Նայելիս աչքերը կկոծում է
- Ծանրաշարժ է, անընդհատ բախվում է կահույքին, սայթաքում է:
- Չի տեսնում ,չի կարողանում վերցնել մանր առարկաները:
- Ունի ժառանգական նախատրամադրվածություն:
Այս շեղումները նկատելու դեպքում, դիմեք Ձեր երեխայի մանկաբույժին, երեխայի լսողությունը և տեսողությունը ստուգելու, հետագա բուժումներ ստանալու համար:
Ապրեք Առողջ…
պատրաստեց՝ Ա. Հարությունյան