Քթի միջնապատի ծռվածություն
Քթի խոռոչը միջնապտի միջոցով բաժանվում է 2 ասիմետրիկ մասերի: Ասիմետրիան կապված է այն փաստի հետ, որ միջնապատը կարող է լինել ծռված կամ ունենալ կատարանման ելուստ, որը զգալիորեն կարող է նեղացնել ընդհանուր քթային անցուղին և պատճառ հանդիսանալ քթային դժվարաշնչառության համար:
Սովորաբար քթի միջնապատը բնածին լինում է ուղիղ և ենթադրվում է, որ այն ծռվում է դիմային կմախքի զարրգացման ժամանակ կամ էկզոգեն գործոնների ազդեցությամբ: Միջնապատի ծռվածությունը կարող է լինել տարբեր՝ ամբողջովին դեֆորմացված և սեղմված լինել խեցուն, կարող է լինել S-ձև ծռված կամ դեֆորմացված լինել միայն աճառային կամ ոսկրային հատվածներում: Քթի միջնապատի ծռվածության ժամանակ հանդիպող ամենաբնորոշ ախտանիշը դա միակողմանի կամ երկկողմանի քթային դժվարաշնչառություն է, որը կարող է ուղեկցվել գլխացավերով , հոտառության թուլացումով, ռգնախոսությամբ և այլն: Քթի միջնապատի ծռվածությունն ախտորոշվում է առաջնային ռինոսկոպիայով, որի ժամանակ տեսանելի է նաև քթային անցուղիներից մեկի նեղացումը և մյուսի լայնացումը:
Եթե միջնապատի ծռվածությունը լինում է աննշան , ապա վիրահատական միջամտություն չկա: Վիրաբուժական միջամտությունը խորհուրդ է տրվում միայն այն ժամանակ, երբ առկա է միակողմանի կամ երկկողմանի արտահայտված քթային դժվարաշնչառություն:
Բուժում: Միայն վիրահատական է:
Ապրեք առողջ…