Օգնություն ջերմային հարվածի դեպքում
Ջերմային հարված՝ օրգանիզմի գերտաքացման արդյունք։ Ջերմության ժամանակ օրգանիզմն ի վիճակի չէ պահպանել մարմնի նորմալ ջերմաստիճանը, համապատասխան ջերմակարգավորման անհնարինությունը հանգեցնում է լուրջ խախտումների։ Ջերմային հարվածը կարող է առաջացնել բարդ հետևանքներ այն մարդկանց մոտ, ովքեր տառապում են սիրտ-անոթային հիվանություններով, ընդհուպ մինչև սրտի կանգառը։
Ջերմային հարվածի կլինիկական ձևեր
- Ասֆիկտիկ (շնչահեղձական) – գերակշռում է շնչառության խախտումը, տենդային ջերմությունը՝ 38-39 °C
- Հիպերթերմիկ – գերակշռում է պիրետիկ ջերմությունը՝ 40-41 °C
- Ուղեղային – գերակշռում է նեյրոհոգեկան խանգարումը
- Գաստրոէնթերոլոգիական – գերակշռում են մարսողական խանգարումներ։
Ջերմային հարվածի նշաններ
- Մարմնի մաշկի կարմրում,
- Հևոց,
- Թուլություն,
- Սրտխառնոց, փսխում,
- Գլխապտույտ,
- Տեսողական հալյուցինացիաներ,
- Հաճախակի և թույլ զարկերակ,
- Մաշկը դառնում է ավելի տաք և չոր,
- Մկանային նոպաներ և ցավ,
- Շնչառության հաճախականություն,
- Ծանր դեպքերում՝ հալյուցինացիաներ, ջղաձգումներ, գիտակցության կորուստ,
- Քնի խանգառում կամ բացակայություն։
Ջերմային հարվածի առաջին նշանների դեպքում պետք է դիմել բժշկի։ Մինչ բժշկի ժամանումը անհրաժեշտ է ապահովել օրգանիզմի սառեցումը։
Եթե տուժածը սրտխառնոց ունի, թույլ է, ապա նա պետք է հորիզոնական դիրք ընդունի՝ հով տեղում պառկելով մեջքի վրա։ Սակայն փսխելու դեպքում անհրաժեշտ է հիվանդին նստեցնել այնպիսի դիրքով, որպեսզի նա չխեղդվի։
Ճակատի և ծոծրակի վրա դնել սառը թրջոց։ Վարորդական դեղատուփից կարելի է օգտվել սառեցնող բարձիկից։
Ապահովել թարմ օդի հոսքը։
Հնարավորության դեպքում մարմնի վրա լցնել 18-20 °C ջերմաստիճան ունեցող ջուր, կարելի է նույնիսկ ցնցուղ ընդունել։
Եթե գիտակցությունը մթագնված է, ապա պետք է շնչել անուշադրի սպիրտի գոլորշիներով։
Առավելագույն վտանգի խումբ
Ջերմային հարվածը մեծ վտանգ է ներկայացնում սիրտ-անոթային հիվանդություններ ունեցող մարդկանց (այս դեպքում կարող են լինել նաև մահվան դեպքեր) և երեխաների համար։