Օգտակար բուսամիջոցներ սրտի անբավարարության դեպքում
Կառ-խմել արմատներից պատրաստված եփուկը:
Կաղշնակ -կառ- իշակառ, կածակ, կարպ փշավոր, տափափու -բուժման նպատակով օգտագործում են բույսի տերևները, ծաղկազամբյուղները և տերևակիր ընձյուղները, որոնք հավաքում են ծաղկման սկզբում։ Ժողովրդական բժշկության մեջ օգտագործվել է որպես հակաբորբոքիչ, հականեխիչ, արյունահոսությունը դադարեցնող միջոց։ Հայկական ժողովրդական բժշրկության մեջ դեղաբույսի եփուկն օգտագործվում է թարախային վերքերի, չարորակ ուռուցքների, փայտացման, անգինայի, ըմպանի բորբոքումների և գինեկոլոգիական մի շարք հիվանդությունների բուժման նպատակով։ Բուլղարիայում կաղշնակով բուժում են հազը, բրոնխիալ ասթման, սրտխառնոցները, մաշկային հիվանդությունները, թութքը, չարորակ ուռուցքները։
Քիմիական բաղադրություն
Բույսի ծաղկաբույլերը և տերևները պարունակում են քիչ քանակությամբ ալկալոիդներ, C վիտամին, դաբաղանյութեր, ինուլին, սապոնիններ, սեսկվիտերպենային լակտոն, արկցիոպիկրին, սերմերը՝ 35-38%, իսկ ցողունի միջուկը՝ 53,5% ճարպայուղ։
Կուժկոտրուկ- 6-8 գ. փոշիացրած բուսահումքի վրա լցնել 200գ.եռացրած ջուր, թրմել, քամել:Խմել օրվա ընթացքում:
Ձագախոտ- 1 գ. բուսահումքի վրա լցնել 150 մլ. եռացրած ջուր: Թրմել, քամել. խմել օրական 3 ճաշի գդալ:
Ձագախոտ-պարունակում է գլիկոզիդներ (էրիզիմին) և ալկալոիդներ։ Պատրաստուկներն օգտագործում են որպես սրտային միջոց։
Սրճենի արաբական- խմել սերմերից պատրաստված եփուկը: