Thursday, May 2, 2024
Նորություններ

Հանրապետությունում օդի ջերմաստիճանը հուլիսի 10-ին և 11-ին աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով

Երևանում հուլիսի 10-ին կեսօրից հետո, հուլիսի 11-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

10-07-yerevan.png (27 KB)

aroxjblog.am-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանը հուլիսի 10-ին և 11-ին աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով։

10-07-armenia.png (285 KB)

Մարզերում հուլիսի 10-ի  ցերեկը, հուլիսի 11-ին շրջանների զգալի մասում կդիտվի կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ։ Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։

Հուլիսի 12-15-ը կդիտվի առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարմտյան 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։

Լեռնային Ղարաբաղում հուլիսի 10-ին և 11-ին կտեղա կարճատև անձրև։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook