Sunday, April 28, 2024
ՀիվանդություններՆորություններ

Ինչպես կանխել հեշտոցաբորբը, վագինիտի տեսակները

Բակտերիալ վագինոզvaginit-2

Բակտերիալ վագինոզը հեշտոցի ամենատարածված վարակն է: Այն առաջանում է մի քանի բակերիաների համակցմամբ, որոնք, ինչպես սնկային վարակի դեպքում է, սկսում են արագ աճել և բազմանալ հեշտոցում  օգտակար և ախտածին միկրոօրգանիզմների հավասարակշռության խախտման դեպքում: Արտահայտվում է հեշտոցային արտադրությամբ, որը լինում ջրիկ, կաթնագույն և <ձկան>  հոտով: Հոտը դառնում է ավելի արտահայտված սեռական հարաբերությունից հետո: Բակտերիալ  վագինոզի ժամանակ քորը  և այրոցը արտահայտված չեն:

Տրիխոմոնիազային վագինիտ

Տրիխոմոնիազի հարուցիչը միաբջիջ նախակենդանի է: Վարակումը տեղի է ունենում  սեռական  հարաբերության  միջոցով: Տրիխոմոնիազային վարակի դեպքում դիտվում է առատ արտադրություն՝ դեղնականաչավուն, փրփրոտ, վատ հոտով, քոր՝ հեշտոցի և շեքի շրջանում, այրոցի զգացողություն միզարձակման ընթացքում , ցավ՝  սեռական հարաբերության ժամանակ: Այս ախտանշանները սովորաբար ուժգնանում են դաշտանի ընթացքում:

Վիրուսային վագինիտներ

Վիրուսային վագինիտները  նույնպես տարածվում են սեռական ճանապարով: Դրանցից է հերպեսը և մարդու պապիլոմա վիրուսը:

Հերպեսի դեպքում հեշտոցի կամ շենքի  լորձաթաղանթի վրա առաջանում են մանր բշտիկներ, որոնք պատռվելով՝ առաջացնում են խոեցեր: Խոցերը և բշտիկները չափազանց ցավոտ են:

Պապիլոմային վիրուսով վարակվելու դեպքում առաջանում են գորտնուկներ հեշտոցի, շեքի, հետանցքի կամ աճուկների շրջանում: Վարակը երբեմն կարող է լինել անտեսանելի:

Ոչ վարակային վագինիտ

Ոչ վարակային վագինիտ կարող է  առաջանալ քմիկիական գրգռիչ նյութերի հետ շփումից, որոնք պարունակում են կրեմների, օճառի կամ  արտաքին սեռական օրգաններին հպվող հագուստի մեջ , քանի որ արտաքին սեռական  օրգանների  լորձաթաղանթը  շատ զգայուն է լվացքի փոշու, օճառի նկատմամբ:

Դաշտանադադարի  դեպքում նույնպես կարող է առաջանալ վագինիտ, ինչը հորմոնների փոփխության հետևանք է: Այս դեպքում  նկատվում է հեշտոցի չորություն, քոր և ցավ ՝ հատկապես սեռական հարաբերության ժամանակ:

Ինչպես են բուժում վագինիտը

Քանի որ վագինիտը պատճառ կարող  են լինել տարբեր  հարուցիչներ՝ սնկեր, բակտերիաներ, վիրուսներ, ապա դրանցից  յուրաքանչյուրի դեպքում պահանջվում է առանձին՝ առանձնահատուկ բուժում: Այն դեպքում, եթե Ձեր մոտ առկա է միաժանանակ մի  քանի վարակ, ապա բժշկիը կարող է նշանակել 3-4 դեղամիջոց՝ միաժամանակ ՝ ներքին ընդունման, մոմիկների կամ քսուքների տեսքով: Հետևեք բժշկի ցուցումներին և ընդունեք դեղամիջոցներն ամբողջությամբ՝ առանց ընդհատելու : Վարակիչ  չկրկնվելու համար շատ կարևոր  է, որ Ձեր զուգընկերը   նույնպես բուժում ստանա , նույնիսկ եթե  ախտանշանները բացակայում են:

Եթե Ձեզ  մոտ սկսվել է դաշտանադադարը և Ձեզ անհանգստացնում է հեշտոցի չորությունն ու  քորը, ապա անպայման դիմեք բժշկի: Բժշկի կողմից նշանակված հեշտոցային կրեմները  կամ հորմոնալ հաբերը զգալիորեն  կմեղմեն այս ախտանշանները:

Ինչպես կանխել հեշտոցաբորբը

Սնկային վարակից խուսափելու համար.

  • Խուսափեք  հագնել սինթետիկ ներքնաշորեր: Դրանք պահում են խոնավությունն ու ջերմությունը և նպաստում են սնկերի աճին:
  • Պահպանեք անձնական հիգենայի կանոնները, ամեն օր լվացեք արտաքին սեռական օրգանները: Խուսափեք ներլվացումներից կամ ուժեղ հոտավետ օճառներից, որոնք կարող են գրգռել հեշտոցի լորձաթաղանթը:
  • Եթե Դուք տառապում եք շաքարախտով, ապա բժշկի հետ խորհրդակցելով՝ վերահսկեք Ձեր արյան մեջ շաքարի մակարդակը համապատասխան դեղմիջոցների և սննդակարգի միջոցով:

Քանի որ վագինիտի որոշ ձևեր փոխանցվում են սեռական ճանապարհով, ապա շատ կարևոր է ապահով սեռական վարքագիծը.

Խուսափեք պատահական սեռական կապերից կամ անպայման օգտագործեք պահպանակ:

Ապրեք առողջ…
Պատրաստեց ՝ Լ. Բունիաթյան

Leave a Reply

x Close

Like Us On Facebook