Արդյունավետ բնական միջոցներ յուղոտ մազերը սնուցելու և ճարպագեղձերի աշխատանքը կարգավորելու համար

Մազերի խնամքը շատ կարևոր է յուրաքանչյուրի համար, սակայն հաճախ մարդիկ ուշադրություն չեն դարձնում իրենց մազերի տեսակին ու որակին, ինչի հետևանքով սխալ խնամքի հետևանքով էլ ավելի են վատթարացնում վարսերի վիճակը:

Հարկ է հիշել, որ չոր ու յուղոտ մազերի դեպքում կիրառվում են խնամքի տարբեր միջոցներ, որոնք օգնում են պաշտպանել մազերն էլ ավելի լուրջ վնասվածքներից: Հատկապես հաճախ են մարդիկ անտեսում մազերի յուղոտության խնդիրը՝ գերադասելով պարզապես հաճախ լվանալ վարսերը և դրանով իսկ էլ ավելի խթանելով ճարպագեղձերի աշխատանքը:

Նման խնդիրներից խուսափելու համար ձեր ուշադրությանն ենք ներկայացնում երկու արդյունավետ բնական միջոց, որոնց կիրառությունը կօգնի կարգավորել ճարպագեղձերի աշխատանքն ու կազատի մազերի ավելորդ յուղոտությունից:

  • Սև հացի միջուկը (խմորը) թրջել ջրով, տրորել ու դարձնել խյուս, այնուհետև ստացված զանգվածը քսել գլխամաշկին ու մազերին, թողնել 30 րոպե և լվանալ գլուխը: Այս պրոցեդուրայից հետո հարկավոր է մաքրաջրել մազերը ջրով, որին հարկավոր է մի քանի կաթիլ կիտրոնի հյութ ավելացնել:
  • Կես լիտր կեֆիրին ավելացնել 1 ճաշի գդալ վարսակի փաթիլ, թողնել մինչև վարսակն ուռչի, այնուհետև ստացված խառնուրդը քսել մազերին ու լավ տարածել: Թողնել դիմակը կես ժամ, այնուհետև լվանալ գլուխն ու ցողել վարսերը քացախի և ջրի խառնուրդով (1:1 հարաբերակցությամբ):

Նյութի աղբյուրը՝ այստեղ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

x Close

Like Us On Facebook