Դաշտանային ֆունկցիայի խանգարումները
Դաշտանային ֆունկցիայի նյարդաէնդոկրին կարգավորումը բարդ գործընթաց է , որին մասնակցում են 5 օղակներ՝ կեղև-հիպոթալամուս-հիպոֆիզ-ձվարաններ-արգանդ:
Կարգավորմանը մասնակցում են նաև ներքին սեկրեցիայի գեղձերը(վահանաձև գեղձ, մակերիկամներ) և լյարդը: Դաշտնայինֆունկցիայի խանգարման դեպքում պետք է անպայման որոշել ախտահարման մակարդակը, որից կախված է բուժումը և դրա արդյունքը:
Դաշտանային պարբերաշրջանի խանգարումներըպետք է գնահատել որպես ամբողջ օրգանիզմիհիվանդություն, մյուս կողմից՝ այդ խանգարումները հանգեցնումեն օրգանիզմիընդհանուր վիճակի ախտահարման, կնոջ ինքնազգացողության և աշխատունակության իջեցման, չբերության, ինչպես նաև նախաքաղցկեղայի և քաղցկեղային հիվանդությունների ռիսկի կտրուկ մեծացմանը:
Դաշտանային ֆունկցիայի խանգարմանառաջացման պատճառներնեն՝
- սեռական համակարգի ախտաբանությունը
- հօգեկան գերլարումներ, սթրեսներ, հոգեկան, նյարդային հիվանդություններ,
- սնուցման խանգարումներ (որակական և քանակական), ավիտամինոզներ, տարբեր պատճառագիտության ճարպակալումը,
- մասնագիտական վնասակարություններ,
- վարակիչ և սեպտիկ հիվանդություններ (գոնոռեա, տուբերկուլոզ, ռևմատիզ, խրոնիկական տոնզիլիտ, պարազիտար հիվանդություններ),
- սիրտ-անոթային, արյունաստեղծման համակարգերի, լյարդի հիվանդություններ,
- սեռական հասունացման շրջանում հիպոթալամուս-հիպոֆիզային կենտրոնի տարիքային խանգարումներ,
- դաշտանադադարի շրջանում հիպոթալամիկ կենտրոնների ինվոլուցիոն վերկառուցման անլիարժեքություն:
- օրգանիզմի ալկոհոլային, նիկոտինային թունվորում, թմրանյութերի օգտագործումը:
Դաշտանային ֆունկցիայի խանգարումները ըստ կլինիկականդրսևորումների դասակարգվում են ՝
- ամենոռեա-դաշտանի բացակայությունը 6 և ավելի ամիս,
- փուլային խանգարումներ, որի ժամանակ դաշտանը փոխվում է հետևյալ կերպ.
1. Արտազատվող արյան քանակի փոփոխություն
2. Դաշտանի տևողության խանգարում՝
-ձգձգված դաշտան 6-7 օրից ավելի
-դաշտանի կարճացում 1-2 օր
3. Դաշտանի ռիթմի խանգարում՝
-հաճախակի դաշտան, պարբերաշրջանը կարճ է 21 օրից,
– հազվդեպ դաշտան, պարբերաշրջանը 35 և ավելի օր
3. Ցավոտ դաշտան
Ապրեք առողջ…
Պատրաստեց՝ Լ. Բ