Ինչպե՞ս դիմանալ ամառվա տապին

Թերապևտ Լյուդմիլա Լապան երեկոյան «ՎԵչերնյայա Մոսկվա»-ին պատմել է՝ ինչպես պաշտպանվել ամառվա տապից։

Նրա խոսքով՝ նման եղանակին մեծանում է հիպերտոնիայի ռիսկը։ Նա նշել է, որ պետք է հնարավորինս սահմանափակել ֆիզիկական ակտիվությունը և թաքնվել արևից։

Թերապևտը խորհուրդ է տվել կրել թեթև, ոչ կիպ հագուստ, որը չի խանգարի շարժմանը։ Ավելին, կարևոր է պաշտպանվել գլխարկով։

Մասնագետը նաև խորհուրդ է տվել ուշադիր դիտարկել օրգանիզմում ջրի հավասարակշռությունը։ Նրա խոսքով՝ ավելի լավ է հրաժարվել սառը ըմպելիքներից՝ հօգուտ տաք թեյի կամ ջրի։

Լապան եզրակացրել , որ սնունդը պետք է լինի թեթև և սահմանափակ։ Սննդի մեծ քանակությունը կարող է հանգեցնել օրգանիզմի ծանրաբեռնվածության։

NEWS.am Medicine

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

x Close

Like Us On Facebook