Friday, April 26, 2024
Նորություններ

Մոսկվայի Հայ վնասվածքաբան-օրթոպեդների ասոցիացիայի մասնագետները Ստեփանակերտում անվճար վիրահատություններ են իրականացրել 22.02.2018թ.

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության և Մոսկվայի Հայ վնասվածքաբան-օրթոպեդների ասոցիացիայի մասնագետների նախաձեռնությամբ Հանրապետական բժշկական կենտրոնում փետրվարի 16-ից 21-ը կազմակերպվել է բաց դռների օր:
Ասոցիացիայի վնասվածքաբան-օրթոպեդներ` Գրիգորի Կարապետյանը, Արտակ Մնացականյանը, Նորիկ Զաքարյանը, Գեորգի Լոմարջյանը և  Ալբերտ Գարդանգուշևը Արցախի մասնագետների հետ համատեղ իրականացրել են 160 խորհրդատվություն, կատարել 34 վիրահատություն՝ կոնքազդրային հոդի և ծնկահոդի էնդոպրոտեզավորում, ծնկան և ուսային հոդի արթրոսկոպիա:
Նախապես անցկացված խորհրդատվությունների միջոցով ընտրվել են համապատասխան հիվանդները: Հարկ է նկատել, որ վերոնշյալ վիրահատություններն ամբողջությամբ անվճար են իրականացվել:
Կոնքազդրային հոդի վիրահատական միջամտության համար պրոթեզների մեծ մասը ձեռք են բերվել և տրամադրվել Արցախի առողջապահության նախարարության կողմից:
Ռուսաստանից ժամանած մասնագետները հավելել են, որ այսօրինակ նախաձեռնություններով փորձում են իրենց աջակցությունը բերել Արցախին, որը շարունակական է լինելու:

Նյութի աղբյուրը՝ moh.nkr.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook