Wednesday, May 1, 2024
Նորություններ

«Առողջության համապարփակ ապահովագրության մասին» օրենքի նախագծի լայնամասշտաբ քննարկումների մեկնարկը տրված է

Նախագիծը բոլոր մանրամասնություններով այսօր ներկայացվել է Հայկական բժշկական ասոցիացիաների, ինչպես նաև Ազգային բժշկական պալատի անդամներին։
Կարևորելով օրենքի` դեռ նախագծային փուլում բժշկական համայնքի կարծիքը` առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն անձամբ է ներկա գտնվել քննարկմանը, վստահեցրել, որ առաջիկա մեկ ամիսը շարունակելու են նախագծի ակտիվ քննարկումները ոչ միայն առողջապահական ոլորտի, այլև տարբեր բնագավառների շահագրգիռ խմբերի ու քաղաքացիների հետ։
341398515_551262383799469_2158286539898453358_n
Փոխնախարարը նշել է, որ նախագիծն ուղարկվել է նաև բոլոր գերատեսչություններին պաշտոնական կարծիք ստանալու համար, որից հետո այն կդրվի հանրային քննարկման։
Հանդիպմանը փորձագետ Սամվել Խարազյանը ներկայացրել է Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հիմնական սկզբունքներն ու մոտեցումները, ըստ որի` համակարգը ներդրվելու է փուլային տարբերակով. 2023 թվականը նախապատրաստական փուլն է, 2024 թվականին համակարգին են միանալու հատուկ խմբերը, 2025 թվականին` պետական աշխատողները, 2026 թվականին` մասնավոր սեկտորի բոլոր աշխատողները, իսկ 2027 թվականին` Առողջության համապարփակ ապահովագրությունն ամբողջությամբ ներդրված կլինի` ներառելով բնակչության 95 տոկոսը։
Նախագծի քննարկումները շարունակվում են։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook