Նյարդային անորեքսիա

Նյարդային անորեքսիա սնման խանգարում է, որը բնութագրվում է ցածր քաշով, գիրանալու վախով և նիհար լինելու ցանկությամբ՝ ինչը բերում է սննդի սահմանափակման։ Այս հիվանդությամբ տառապողմերը իրենց գեր են համարում անգամ էական քաշի պակասի դեպքում։ Այս մարդիկ հաճախ են կշռվում, սնվում են միայն փոքր չափաբաժիններով, որոշները կատարում են ուժգին ֆիզիկական վարժություններ, ստիպողաբար առաջացնում են փսխում կամ ընդունում լուծողականներ քաշի նվազման նպատակով։ Այս հիվանդությունը կարող է ուղեկցվել օստեոպորոզով, անպտղությամբ և այլն։ Կանանց մոտ հաճախ կարող է բացակայել դաշտանը։ Անորեքսիան հաճախ սկսվում է կյանքում մեծ փոփոխություններից կամ սթրեսային իրավիճակներից հետո։

Անորեքսիայի բուժումը հիմնված է քաշի վերականգնման և հոգեբանական խնդիրների բուժման հիման վրա։ Դեղամիջոցները չեն օգնում քաշի ավելացման հարցում, դրանք կարող են միայն վերացնել անհանգստությունը կամ դեպրեսիան։ Թերապիայի որոշակի տեսակներ նույնպես կարող են օգտակար լինել, այնպիսիք ինչպիսիք են կոգնիտիվ-վարքագծային թերապիան կամ մոտեցումը, երբ ծնողները երեխայի սնման պատասխանատվությունը վերցնում են իրենց վրա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

x Close

Like Us On Facebook