Որքա՞ն են կազմում երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափերը՝ համաձայն 01․07․2020 թվականից ուժի մեջ մտնող փոփոխությունների
Հիմք ընդունելով «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
1) երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը` ըստ նոր ծնված երեխայի հերթական կարգաթվի`
ա. առաջին երեխայի ծնվելու դեպքում` երեք հարյուր հազար դրամ,↩
բ. երկրորդ երեխայի ծնվելու դեպքում` երեք հարյուր հազար դրամ,↩
գ. երրորդ երեխայի ծնվելու դեպքում` մեկ միլիոն դրամ,
դ. չորրորդ երեխայի ծնվելու դեպքում` մեկ միլիոն դրամ,
ե. հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում` մեկ միլիոն հինգ հարյուր հազար դրամ.
2) միաժամանակ մեկից ավելի երեխա ծնվելու դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը յուրաքանչյուր երեխայի համար` նոր ծնված երեխաներից ամենաբարձր կարգաթիվ ունեցող երեխայի համար սահմանված չափով.
3) երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստի` պետական աջակցության հաշվին մուտքագրվող չափը`
ա. երրորդ երեխայի ծնվելու դեպքում` հինգ հարյուր հազար դրամ,
բ. չորրորդ երեխայի ծնվելու դեպքում` հինգ հարյուր հազար դրամ,
գ. հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում` մեկ միլիոն դրամ.
4) որ 2014 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակում և վճարում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը` իր տարածքային բաժինների միջոցով, իսկ մինչև 2014 թվականի հունվարի 1-ը ծնված երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակում և վճարում է սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինը.
5) որ սկսած 2017 թվականի հունվարի 1-ից` «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված` քաղաքացու բնակության վայրի տարածքային կենտրոն է համարվում այն տարածքային կենտրոնը, որտեղ փաստացի ներկայացվում են սույն որոշմամբ սահմանված դիմումները:
2. Հաստատել`
1) երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակելու և վճարելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) ընտանեկան դրամագլուխը տնօրինելու կարգը` համաձայն N 2 հավելվածի.
3) երեխայի ծննդյան միանվագ նպաստի անկանխիկ վճարման, պետական աջակցության հաշվի բացման և սպասարկման (ընտանեկան դրամագլխի սպասարկման) պայմանագրի օրինակելի ձևը` համաձայն N 3 հավելվածի.
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ՝ այստեղ