Վերանայվել են Արյունաբանական կենտրոնի ֆինանսական հատկացումները

ՀՀ ԱՆ «Պրոֆ.Ռ.Օ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի»  տնօրենների խորհրդի հերթական նիստն է կայացել։

Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար Արտյոմ Սմբատյանը ներկաներին տեղեկացրել է, որ վերանայվել են Արյունաբանական կենտրոնի ֆինանսական հատկացումները, և որոշում է կայացվել բյուջեն ավելացնել, որի շրջանակներում կդիտարկվեն հիվանդակենտրոն ծրագրերը։

Ներկաներն այդ համատեքստում քննարկել են պացիենտին աջակցող ծրագրերի արդյունավետությունը բարձրացնելու հնարավորությունները, առաջարկվել է հաստատել անհրաժեշտ դեղերի ցանկ։ Քննարկվել են նաև աշխատավարձերի բարձրացման, փոխպատվաստման ծավալների և որոշ ծառայությունների ընդլայնման, արյան հավաքագրման և մասնագիտական այլ հարցեր։

Բարձրաձայնվել է նաև ծախսերի կրճատման անհրաժեշտությունը։ Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել  փակ համակարգերով աշխատող լաբորատոր սարքավորումների և դրանց ռեագենտների մատակարարման խնդրին և  գնին։ Հարց է դրվել ուսումնասիրել շուկան,  բանակցություններ վարել մատակարար կազմակերպության հետ, որի արդյունքում կամ ռեագենտների գինը կհավասարեցվի շուկայականին, այլ ոչ թե գերշահույթ կապահովի մատակարարների համար, կամ կենտրոնը կհրաժարվի սարքավորումներից։

Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը նշել է, որ Ոսկրածուծի փոխպատվաստման կենտրոնը պետք է տարածաշրջանային նշանակություն ունենա, ինչի համար անձնակազմը պատրաստ է ջանք չխնայելով հասնել նպատակներին՝ ծառայելով իր կոչմանը։

Արտյոմ Սմբատյանն առաջարկել է քննարկված հարցերի ֆինանսական մասը ներկայացնել հիմնավոր հաշվարկներով առարկայական պատկերացում ունենալու համար։

Խորհրդի անդամները ողջունել են առաջարկները և հույս հատնել, որ նման քայլերը արդյունավետ կլինեն կենտրոնի զարգացման համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

x Close

Like Us On Facebook