Saturday, April 27, 2024
Հոգեբանի անկյունՆորություններ

Հիստերիան նևրոզների խմբի հիվանդություն է

Հիստերիա (հին հուն․՝ ὑστέρα (hystera)՝ «արգանդ», հին հույները համարում էին արգանդի ախտահարման հետևանք), նևրոզների խմբի հիվանդություն, բնորոշվում է հոգեկան աշխարհի, շարժողական ոլորտների, զգացողության և ներքին օրգանների գործունեության բազմատեսակ խանգարումներով։

Ըստ Իվան Պավլովի հիստերիան զարգանում է, երբ կենտրոնական նյարդային համակարգում դրդման գործընթացները գերակշռում են արգելակման գործընթացներին։ Գլխուղեղի կեղևի թուլությամբ և առաջին ազդանշանային համակարգի գերակշռությամբ է պայմանավորված ռեակցիաների քաոսայնությունը, դյուրագրգռությունը, իմպուլսիվությունը և այլն։

Հիստերիան դրսևորվում է հիստերիկ բնավորությամբ, հիստերիկ նոպաներով, գիտակցության հիստերիկ և ներքին օրգանների ֆունկցիաների խանգարումներով։ Հիստերիկ բնավորությամբ անձանց հատուկ է հոգեկան ոլորտի անկայունությունը, քմահաճությունը, փոփոխական հակումները, հուզականությունը, հակասական արարքները, սեթևեթանքը, սեփական ոչ լիարժեքության զգացումը, ուշադրություն գրավելու և շրջապատում որևէ դեր խաղալու ձգտումը, մտացածինը որպես իրականություն ըմբռնելը, բանականությունը և կամքը աֆեկտիվ (գերհուզիչ, գերզգայական) գրգիռներին ենթարկելը, շրջապատի հանդեպ դյուրափոփոխ վերաբերմունքը, համակրանքի և հակակրանքի ակնթարթային հերթափոխությունը։ Հոգեկան գործունեության խանգարումներն արտահայտվում են պսիխոտիկ երևույթներով, առաջանում է գերգրգռվածություն, ընկճվածություն, անշարժություն, շրջապատի հանդեպ անտարբերություն, կամային խանգարումներ։

newborn035Հաճախ առաջանում են պարոքսիզմային և հիստերիկ նոպաներ, որոնք սովորաբար սկսվում են որևէ գրգռող առիթից։ Հիստերիկ մեծ նոպայի դեպքում հիվանդը նախօրոք փնտրելով հարմար տեղ (իրեն չվնասելու համար)՝ ճչոցով վայր է ընկնում, ուժեղ սեղմում կոպերը (բիբերի ռեակցիան լույսի հանդեպ պահպանվում է), պոկում է մազերը, լաց է լինում, դեմքի մկանները և ձեռքերը ցնցվում են։ Առաջանում են գիտակցության խանգարման արտաքին նշաններ կամ լրիվ կորուստ։ Երբեմն հիստերիայի նոպան կարող են համարել էպիլեպտիկ նոպա։ Սակայն հիստերիայի նոպաները երբեք չեն հանգեցնում մարմնական ծանր վնասվածքների։ Զգացողության խանգարումներն ընդգրկում են մարմնի կեսը, երբեմն աոանձին վերջույթներ կամ դեմքը։ Նկատվում են շարժողության, խոսքի ֆունկցիոնալ փոփոխություններ, ժամանակավոր կուրություն և համրություն, ստամոքս–աղիքային, սիրտ–անոթային, շնչառական և միզասեռական համակարգերի խանգարումներ։ Ծանր դեպքերում առաջանում է գիտակցության մթագնում, որն ուղեկցվում է տեսողական վառ հալուցինացիաներով, զառանցանքներով։

Հոգեբանական բնութագիր

Հիստերիան հաճախականությամբ երկրորդ տարածված նևրոզն է՝ նևրասթենիայից հետո. ավելի հաճախ հանդիպում է կանանց, քան տղամարդկանց մոտ։ Հոգեբուժական հարացույցում հիստերիան առանձին նոզոլոգիական միավոր է՝ իրեն բնորոշ բազմապատճառ և փոփոխական սիմպտոմատիկայով, որը կարող է ներկայացվել առանձին խմբերով. աֆֆեկտիվ խանգարումներ, բեմական վարք, շարժողական, զգայական և վեգետատիվ-վիսցերալ խանգարումներ, հոգեծին ամենազիաներ և այլն։ Բնորոշ է ապրումների դեմոնստրատիվությունը, շինծու բնույթը, նրանց իրավիճակային պայմանավորվածությունը։ Էգոցենտրիկ են, կամակոր, հավակնոտ, թողնում են ինֆանտիլի տպավորություն։

Հիստերիայի կանխարգելումը . ճիշտ դաստիարակություն ընտանիքում, դպրոցում և հասարակական միջավայրում։

Հիստերիայի բուժումը . հոգեթերապիա, աշխատանքային թերապիա, մտավորկամային մարզում, նյարդային համակարգը հանգստացնող միջոցներ, ֆիզիոթերապևտիկ ընթացակարգ։ Հիստերիայի դեպքում, որպես կանոն, աշխատունակությունը պահպանվում է։

 

 

ազատ հանրագիտարանից

Leave a Reply

x Close

Like Us On Facebook